Armenian ARMSCII Armenian
Կ-2392-20.04.2022,30.05.2022-ՏԵ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում՝

1) 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35.2-րդ կետով.
 
«35.2. բժշկական արտադրատեսակների պետական գրանցման համար՝ բազային տուրքի 40-ապատիկի չափով».

2) 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 2.10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«2.10. բժշկական արտադրատեսակների արտադրության համար՝ տարեկան բազային տուրքի 60-ապատիկի չափով».

3) 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 2.11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«2.11. բժշկական արտադրատեսակների սպասարկման համար՝ տարեկան բազային տուրքի 40-ապատիկի չափով».

4) 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 52.1-ին կետով.
 
«52.1. բժշկական արտադրատեսակների ներմուծման (համապատասխանության) հավաստագիր տրամադրելու համար՝ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից: