Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-245-27.04.2022,01.06.2022-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի Աշխատանքային օրենսգրքի  (այսուհետ՝ Օրենսգիրք) 118-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) առաջին նախադասությունում «հաշմանդամության կարգի որոշումը» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելը» բառերով:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ. «Հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո աշխատողն իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու նպատակով կարող է դիմել գործատուին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով:»:

Հոդված 2.

Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «հաշմանդամի» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձի» բառերով:

Հոդված 3.

Օրենսգրքի 144-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում «Հաշմանդամները» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:

Հոդված 4.

Օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել  «հաշմանդամություն ունեցող» բառով:

Հոդված 5.

Օրենսգրքի 244-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետեւյալ նախադասությամբ.՝ «7) հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումներ տրամադրելը:»:

Հոդված 6.

Օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ. «Հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղի մատչելիության ապահովումը (աշխատավայրում խելամիտ հարմարեցումներ տրամադրելը) երաշխավորվում է օրենքներով:»:

Հոդված 7.

Օրենսգրքի 250-րդ հոդվածի 5-րդ մասի «տեղահանման պլան» բառերից հետո լրացնել «, որոնք պետք է կազմվեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հաշվի առնելով» բառերը:

Հոդված 8.

Օրենսգրքի 259-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «հաշմանդամների» բառերը փոխա՟րինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ