Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի Աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 118-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) առաջին նախադասությունում «հաշմանդամության կարգի որոշումը» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելը» բառերով:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ. «Հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո աշխատողն իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու նպատակով կարող է դիմել գործատուին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով:»:
Հոդված 2.
Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «հաշմանդամի» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձի» բառերով:
Հոդված 3.
Օրենսգրքի 144-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում «Հաշմանդամները» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:
Հոդված 4.
Օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառով:
Հոդված 5.
Օրենսգրքի 244-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետեւյալ նախադասությամբ.՝ «7) հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումներ տրամադրելը:»:
Հոդված 6.
Օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ. «Հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղի մատչելիության ապահովումը (աշխատավայրում խելամիտ հարմարեցումներ տրամադրելը) երաշխավորվում է օրենքներով:»:
Հոդված 7.
Օրենսգրքի 250-րդ հոդվածի 5-րդ մասի «տեղահանման պլան» բառերից հետո լրացնել «, որոնք պետք է կազմվեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հաշվի առնելով» բառերը:
Հոդված 8.
Օրենսգրքի 259-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «հաշմանդամների» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: