«8. Կառավարությունն իր ծրագրի հիման վրա պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը մշակելիս կարող է ընդունել ոլորտային ռազմավարություններ եւ դրանց կատարումն ապահովող գործողությունների ծրագրեր:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով:
ՀՀ Սահմանադրության 153-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կառավարությունն իրավասու է ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Ներկայումս տարբեր ենթաօրենսդրական ակտերում ամրագրված է նախարարությունների կողմից համապատասխան ռազմավարական ակտերի եւ ծրագրերի մշակման գործառույթ: Այլ կերպ՝ իրավական ակտերով նախատեսված ռազմավարությունների մշակման եւ ընդունման գործընթացը սահմանվում է ոչ միասնական ձեւով, քանի որ բացակայում են արդեն իսկ մշակված ռազմավարական բնույթի ակտերն ընդունելու մասին հատուկ իրավակարգավորումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում ռազմավարություններ ընդունելիս առաջանում են խնդիրներ՝ կապված լիազորող նորմի հետ՝ նման պայմաններում հատվածային լուծումներից խուսափելու նպատակով, ինչպես նաեւ ընդհանուր կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է նախագիծ, որով առաջարկվում է սահմանել մեկ միասնական կարգ:
Ուստի, Նախագծով առաջարկվում է սահմանել ընդհանուր դրույթ, համաձայն որի՝ իրավական ակտերով նախատեսված ռազմավարությունների ընդունման գործընթացը կմիասնականացվի, եւ պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումն իրականացնող Կառավարությունն, իր ծրագրին համապատասխան կընդունի համապատասխան ոլորտային ռազմավարություններ եւ դրանց կատարումն ապահովող գործողությունների ծրագրեր:
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է, իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան, մեկ միասնական կարգ սահմանել Կառավարության կողմից ընդունվող ոլորտային ռազմավարությունների եւ դրանց կատարումն ապահովող գործողությունների ծրագրերի ընդունման առնչությամբ՝ համապատասխանաբար Կառավարության համար սահմանելով լիազորող նորմ:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում մեկ միասնական փաստաթղթի շրջանակներում միասնական կարգ կամրագրվի Կառավարության կողմից ռազմավարություններ եւ դրանց կատարումն ապահովող գործողությունների ծրագրեր ընդունելու իրավունքի առնչությամբ՝ դրանով սահմանելով ռազմավարություններ ընդունելու պարագայում իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան լիազորող նորմը:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում