Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Կառավարությունն իր ծրագրի հիման վրա պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը մշակելիս կարող է ընդունել ոլորտային ռազմավարություններ եւ դրանց կատարումն ապահովող գործողությունների ծրագրեր:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: