Հոդված 1.
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 3-րդ հոդվածի
1-ին մասի 13-րդ կետում «տվյալ պահին հաշմանդամություն ունեցող անձի հետ է եւ» բառերը փոխարինել «օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակում» բառերով.
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 16-րդ, 17-րդ, 18-րդ եւ 19-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«16) կազմակերպություն՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված լիազոր մարմնի հետ սահմանված կարգով աջակցող միջոցներ տրամադրելու մասին պայմանագիր կնքած կազմակերպություն.
17) աջակցող միջոցների պետական հավաստագիր՝ որոշակի վավերապայմաններով եւ ձեւով փաստաթուղթ, որը հիմք է հանդիսանում կազմակերպության կողմից մատուցված ծառայության դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման համար.
18) փոխհատուցման գումար՝ աջակցող միջոցի տրամադրման համար պետության կողմից կազմակերպությանը հատկացվող ֆինանսական փոխհատուցման չափը.
19) աջակցող միջոցի տրամադրման նվազագույն պահանջ՝ աջակցող միջոցների տրամադրման պայմաններին, երաշխիքային ժամկետներին, անվտանգությանը, տեխնիկական նկարագրին, աջակցող միջոց տրամադրող կազմակերպություններին ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաեւ այլ պահանջներ, որոնք սահմանվում են աջակցող միջոցի հանդեպ՝ դրանք շահառուների կարիքներին համապատասխանեցնելու նպատակով:»:
Հոդված 3. «Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բավանդակությամբ «զ» եւ «է» ենթակետերով՝
«զ. պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք եւ սոցիալ-վերականգողական ծառայություններ տրամադրելու կարգը,
է. աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաեւ առանց պետական հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը,»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1 կետով՝
«5.1) հաստատում է կազմակերպությունների հետ աջակցող միջոցներ տրամադրելու մասին պայմանագիրը, կազմակերպությունների որակավորման կարգը եւ պայմանները, ստեղծում է որակավորման հանձնաժողով եւ հաստատում դրա կազմը, սահմանում է աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաեւ առանց պետական հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների տրամադրման նվազագույն պահանջները.»:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «զարգացմանը» բառից հետո լրացնել «եւ այդ նպատակով անկախ կյանքի կենտրոնների ստեղծմանը» բառերը.
Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել 3.1. մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված անկախ կյանքի կենտրոնների ստեղծման եւ գործունեության կարգը հաստատում է լիազոր մարմինը:»:
Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «զ.» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից» բառերով:
Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: