Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մարտի 2001 թվականի, ՀՕ-148) 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 61 -րդ կետով.
«61 .Գործունեության ժամանակավոր լիցենզիայի տրամադրման օրվանից մինչեւ հիմնական լիցենզիայի ստանալը հանձնաժողովը սահմանում է ժամանակավոր սակագին:»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41 -րդ կետով.
«41 .Հանձնաժողովը, մինչեւ հիմնական լիցենզիա տրամադրելը, կարգավորման աշխատանքներն ավարտելուց հետո 7 օրվա ընթացքում արտադրողին տրամադրում է գործունեության ժամանակավոր լիցենզիա:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: