Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2831-03.06.2022-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «ձեւը» բառից հետո լրացնել «, անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար դիմումի օրինակելի ձեւը, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման ձեւը, անձի ֆունկցիոնալության գնահատման գործիքների ձեւերը» բառերը.

Հոդված 2. Օրենքը 6-րդ հոդվածից հետո լրացնել 6.1. հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 6.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները

1.Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը հաստատում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու կարգը եւ ուղեգրի ձեւը:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում «ժամանակ» բառից հետո լրացնել «կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով» բառերը:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսված իրավական ակտերը կընդունվեն Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսվա ընթացքում: