Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «կոմիտեի դեպարտամենտում պետական» բառերը փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով եւ դրա հոլովաձեւերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի՝
1. 1-ին մասի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների (այսուհետ՝ քննիչներ)» բառերը փոխարինել «քննիչների» բառերով.
2. 1-ին մասի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների (այսուհետ՝ քննիչներ)» բառերը փոխարինել «քննիչների» բառերով.
3. 2-րդ մասից հանել ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» եւ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի՝
1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Խորհուրդը բաղկացած է 13 անդամից, որի կազմում են՝
1) արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալը.
2) երեք դատախազ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ՝ գլխավոր դատախազ).
3) երեք դատավոր, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը՝ քաղաքացիական, քրեական եւ վարչական մասնագիտացմամբ դատավորների ներկայացվածությամբ.
4) Հակակոռուպցիոն կոմիտեի երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը (այսուհետ՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ).
5) Քննչական կոմիտեի երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը (այսուհետ՝ քննչական կոմիտեի նախագահ):».
2. 3-րդ մասում «2-րդ եւ 3-րդ» բառերը փոխարինել «2-5-րդ» բառերով.
3. 4-րդ մասում «դատախազ եւ դատավոր անդամների միջեւ» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.
4. 7-րդ մասում «դատավոր կամ դատախազ անդամի» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.
5. 7-րդ մասի 1-ին կետում «2-րդ եւ 3-րդ» բառերը փոխարինել «2-5-րդ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի՝
1. 2-րդ մասում «գլխավոր դատախազի,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, քննչական կոմիտեի նախագահի,» բառերը, իսկ «երեք» բառը փոխարինել «վեց» բառով.
2. 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի առնվազն 7 անդամ, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ առնվազն 6 անդամ:
3. 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ ենթակետերով.
«3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողների վերաբերյալ՝ միայն քննիչ եւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով:
4) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վերաբերյալ՝ միայն հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց եւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով:»:
4. 5-րդ մասում «4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով» բառերը փոխարինել «4-րդ մասով» բառերով, իսկ «դատախազ կամ դատավոր անդամները» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ անդամները, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով.
5. 7-րդ մասում «գլխավոր դատախազը,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, քննչական կոմիտեի նախագահը,» բառերը.
6. 8-րդ մասում «3» թիվը փոխարինել «6» թվով:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «ինը» բառով:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին (այսուհետ՝ քննչական կոմիտեի նախագահ)» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի նախագահին» բառերով:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում «քննչական կոմիտեի դեպարտամենտում» բառերը փոխարինել «քննչական կոմիտեում» բառերով:
Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «երեք ամսից,» բառերից հետո լրացնել « իսկ քննչական կոմիտեի քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար սահմանվում է մինչեւ մեկ ամիս,» բառերը:
Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի՝
1. 3-րդ մասում «քննիչների» բառից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերը:
2. 12-րդ մասում «2.1-ին» բառերից հետո լրացնել «, 2.2-րդ,» բառերը:
Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածի՝
1. 3-րդ մասում «քննիչ» բառից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ,», իսկ «քննչական կոմիտեի նախագահի» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի» բառերը:
2. 17-րդ մասում «քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների պարագայում,» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց պարագայում,» բառերը:
Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «դատավոր եւ դատախազ» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ եւ քննիչ» բառերով:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նաեւ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ ունենալու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի որոշ դրույթներում հիշյալ կառույցներին վերաբերելի կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման ուժով դատավորների թեկնածուների հավակնորդների, Քննչական կոմիտեի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների եւ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը, ինչպես նաեւ դատավորների, Քննչական կոմիտեի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների, դատախազների, դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստումը կազմակերպվում եւ անցկացվում է Արդարադատության ակադեմիայի կողմից:
Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը:
Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարման խորհուրդը բաղկացած է յոթ անդամից, որի կազմի մեջ են մտնում արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ իր տեղակալը, երեք դատախազ եւ երեք դատավոր:
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ « 1. Խորհուրդը՝
1) իրականացնում է Ակադեմիայի կառավարումը.
2) մշակում եւ արդարադատության նախարարի միջոցով կառավարություն է ներկայացնում Կանոնադրությունը կամ դրանում առաջարկվող փոփոխությունները.
3) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Ռեկտորի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, որոշումները, հրահանգները եւ ցուցումները.
4) լսում է Ակադեմիայի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է Ակադեմիայի գործունեության վերստուգման արդյունքները.
5) վերահսկողություն է իրականացնում Ակադեմիային ամրացված պետական սեփականության, ինչպես նաեւ Ակադեմիայի սեփականության օգտագործման եւ պահպանության նկատմամբ, Կանոնադրությանը համապատասխան համաձայնություն է տալիս Ռեկտորի կողմից Ակադեմիայի գույքը օտարելու, ձեռք բերելու կամ օգտագործման հանձնելու հետ կապված խոշոր գործարքներ կատարելու համար.
6) Ռեկտորի նկատմամբ կիրառում է խրախուսանքի միջոցներ եւ սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով կարգապահական տույժեր, ինչպես նաեւ սահմանում է ծառայողական քննություն նշանակելու եւ անցկացնելու կարգը, ծառայողական քննություն անցկացնելու համար ձեւավորում համապատասխան հանձնաժողով.
7) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները, հաստիքացուցակն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.
8) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը).
9) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցով կառավարություն է ներկայացնում առաջարկություններ Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշվի (բյուջետային հայտի) վերաբերյալ.
10) հաստատում է սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված անկախ աուդիտ իրականացնող անձին.
11) հաստատում է իր աշխատակարգը եւ նիստերի ժամանակացույցը.
12) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայի կրթական չափորոշիչները, ուսուցման ծրագրերը, դրանց իրականացման կարգերը եւ ժամանակացույցերը.
13) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է ունկնդիրների մասնագիտական պատրաստման ընթացքում փորձաշրջանի անցկացման կարգը եւ ունկնդրի փորձաշրջանի գնահատման չափանիշները, փորձաշրջանի բովանդակության նվազագույն պահանջները, փորձաշրջանից հետո ներկայացվող հաշվետվության եւ գրավոր գնահատագրի ձեւերը.
14) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայում քննությունների անցկացման կարգն ու պայմանները, ունկնդրի գիտելիքների գնահատման եւ քննական միավորների հաշվարկման կարգը, քննությունների անցկացման ժամանակացույցը, գիտելիքների ստուգման եղանակների, քննական հարցերի կառուցվածքի եւ բովանդակության նվազագույն պահանջները, քննության արդյունքների բողոքարկման կարգը.
15) սահմանում է գնահատման հանձնաժողովի անդամների վարձատրության կարգն ու պայմանները.
16) Ռեկտորի ներկայացմամբ քննարկում եւ լուծում է ունկնդիրների նկատմամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական տույժեր կիրառելու հարցը.
17) սույն օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների կամ դատախազների թեկնածությունների ցուցակից ունկնդրին հանելու միջնորդությամբ համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհուրդ կամ գլխավոր դատախազին դիմելու վերաբերյալ.
18) Ռեկտորի ներկայացմամբ քննարկում եւ լուծում է ունկնդրին տարկետում տրամադրելու հարցը.
19) Ռեկտորի ներկայացմամբ սահմանում է վերապատրաստման եւ լրացուցիչ վերապատրաստման խմբերում ընդգրկվող ունկնդիրների առավելագույն թվաքանակը.
20) իրականացնում է սույն օրենքով եւ Կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:»:
Օրենքի վերոհիշյալ նորմերի համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ Ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում ընդգրկված ներկայացուցիչները իրականացնում են Ակադեմիայի կառավարումը, սակայն տվյալ խորհրդի կազմում ներառված չեն Հակակոռուպցիոն կոմիտեից եւ Քննչական կոմիտեից ներկայացուցիչներ:
Հարկ է նշել, որ Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում եւ վերապատրաստում են անցնում ոչ միայն դատավորների թեկնածուների հավակնորդներ, դատավորներ, դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձինք եւ դատախազներ, այլ նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք, Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք, Քննչական կոմիտեի քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք եւ Քննչական կոմիտեի քննիչներ:
Այսպիսով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես Հակակոռուպցիոն կոմիտեն, այնպես էլ Քննչական կոմիտեն կարեւորում են իրենց կառույցների համար որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, ուստի անհրաժեշտություն է առաջանում նրանց նույնպես հնարավորություն ընձեռել մասնակցելու մասնագետների պատրաստման գործընթացը կազմակերպող մարմնի կառավարմանը: Ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Քննչական կոմիտեի ներկայացուցիչների ընդգրկվածությունը հնարավորություն կտա անմիջականորեն մասնակցելու խորհրդի գործունեությանը, ինչպես նաեւ մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման ընթացքում առաջացած խնդիրները լուծել արագ եւ արդյունավետ: Նրանք հնարավորություն կունենան նաեւ մասնագիտական տեսանկյունից կանոնակարգելու քննիչներին վերաբերող գործընթացները՝ նպաստելով ժամանակակից եւ իրավակիրառ պրակտիկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը:
Բացի այդ, հարկ է նկատել, որ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-11-րդ կետերով նախատեսված՝ Խորհրդի լիազորություններն անմիջականորեն առնչվում են նաեւ քննչական մարմինների համար նախատեսված մասնագիտական պատրաստման եւ վերապատրաստման գործընթացներին այնքանով, որքանով Ակադեմիայի կառավարման գործընթացն իրականացնող սուբյեկտ է համարվում Ակադեմիայի ռեկտորը, որի գործունեությունն ուղիղ կապով ներգործում է մասնագիտական պատրաստման եւ վերապատրաստման կազմակերպման ընթացակարգերի վրա՝ սկսած ուսումնական գործընթացի ֆինանսական հարաբերություններից՝ մինչեւ ներքին կազմակերպական հարաբերությունները:
Միաժամանակ, պետք է նշել նաեւ, որ ոչ միայն կարեւորվում է Ակադեմիայի կառավարման խորհրդում այդ երկու կառույցներից ներկայացուցիչներ ունենալը, այլեւ՝ էական է համարվում յուրաքանչյուր կառույցից հավասար թվով ներկայացուցիչներ ունենալու հանգամանքը:
Ուստի, Նախագծով առաջարկվում է հավասար պայմաններ ապահովել դատավորներ, դատախազներ, քննիչներ պատրաստող եւ վերապատրաստող կառույցի կառավարման խորհրդի կազմը ձեւավորելիս՝ նախատեսելով յուրաքանչյուր կառույցից երեք ներկայացուցիչ՝ արդարադատության նախարարության ներկայացուցչին թողնելով անփոփոխ:
Բացի այդ, սույն Նախագծով կարգավորվում է նաեւ Քննչական կոմիտեի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի տեւողությունը՝ սահմանելով, որ Քննչական կոմիտեի քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար սահմանվում է մինչեւ մեկ ամիս փորձաշրջան: Մասնավորապես, Օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների եւ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված մասնագիտական պատրաստում անցնող անձանց պարտադիր փորձաշրջանի վերաբերյալ կարգավորումներ: Հիշյալ հոդվածի համաձայն՝ փորձաշրջանի տեւողությունը սահմանվում է համապատասխան ուսուցման ծրագրով, սակայն չի կարող պակաս լինել երեք ամսից՝ բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով եւ «Դատախազության մասին» օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված անձանց, ինչպես նաեւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի եւ օրենքով նախատեսված այլ դեպքերի, որոնց ժամկետները սահմանում է Խորհուրդը:
Ինչպես նկատելի է՝ օրենսդիրը բացառություններ նախատեսել է դատախազության, դատական եւ հակակոռուպցիոն կոմիտեում թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց համար, ովքեր ազատվում են փորձաշրջանից:
Այսպիսով, սույն Նախագծով կարգավորվում է Քննչական կոմիտեի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի տեւողությունը՝ վերջիններիս համար սահմանելով մինչեւ մեկ ամիս փորձաշրջանի տեւողություն:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է Օրենքում փոփոխություն կատարել՝ սահմանելով, որ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում բացի արդարադատության նախարարության, դատախազության եւ դատական համակարգի ներկայացուցիչներից ընդգրկվեն նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները: Նկատի ունենալով վերը նշված փոփոխությունները՝ Նախագծով փոփոխությունների են ենթարկվել Խորհրդի նիստերի հրավիրման եւ որոշումներ կայացնելու կարգը, ինչպես նաեւ ռեկտորին ընտրելու հարաբերությունները կարգավորող նորմերը: Բացի այդ, Նախագծով Հակակոռուպցիոն կոմիտեին եւ Քննչական կոմիտեին վերաբերելի դրույթներ են սահմանվել ինչպես գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովներին, այնպես էլ քննությունների անցկացման եւ արդյունքերի բողոքարկման կարգին առնչվող հոդվածներում:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեն եւ Քննչական կոմիտեն հնարավորություն կունենան հավասար պայմաններով մասնակցելու դատավորներ, դատախազներ ու քննիչներ պատրաստող եւ վերապատրաստող մարմնի՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից կառավարման գործընթացի իրականացմանը:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է Քննչական կոմիտեի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2019թ.-ի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածով սահմանված՝ նպատակ 10-ի գործողություն 2-ի իրականացման անհրաժեշտությամբ, որն ուղղված է քննիչների թվակազմի ավելացմանը: Մասնավորապես, Նախագծի 23-րդ հոդվածով սահմանված՝ քննիչների փորձաշրջանի տեւողությունը նախատեսվում է սահմանել մինչեւ մեկ ամիս, որի դեպքում Կոմիտեի քննիչի պաշտոն զբաղեցնելու համար թեկնածուների քննությունը կկազմակերպվի տարեկան 3-4 անգամ (նախկին 2-ի փոխարեն)՝ ապահովելով քննիչների թվակազմի համալրումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում