Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «(պայմանագիրը)» բառից հետո լրացնել «սույն օրենքի իմաստով» բառերը.
2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Սույն օրենքի 4-րդ կամ 5-րդ հոդվածի պահանջները չպահպանելը, այդ թվում՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքի (պայմանագրի) մասը կազմող գործարքների (պայմանագրերի) դեպքում, հանգեցնում է գործարքի (պայմանագրի) անվավերության: Նման գործարքը (պայմանագիրը) առոչինչ է:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող, ինչպես նաեւ օդային տրանսպորտով կատարվող ուղեւորափոխադրումների տոմսերի վաճառք իրականացնող սուբյեկտները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունում, բացառությամբ կրպակների: Նշված սուբյեկտները, ի հավելումն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունման, կարող են իրենց ցանկությամբ ապահովել նաեւ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով անկանխիկ վճարման ընդունում:»
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարկմանը հաջորդող օրվանից: