Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30.07.2002թ.,ՀՕ-402) 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «վերադաս մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ» բառերից հետո լրացնել «վերադաս մաքսային մարմնի ավագ քննիչ» բառերը:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ» բառերից հետո լրացնել «վերադաս մաքսային մարմնի քննիչ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 411 հոդվածի Աղյուսակ 1-ի «Մ/Ծ առաջատար պաշտոններ» սյունակում «վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ» բառերից հետո լրացնել «վերադաս մաքսային մարմնի քննիչ» բառերը:
Հոդված 4. Օրենքի 411 հոդվածի Աղյուսակ 1-ի «Մ/Ծ գլխավոր պաշտոններ» սյունակում «վերադաս մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ» բառերից հետո լրացնել «վերադաս մաքսային մարմնի ավագ քննիչ» բառերը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: