1) 7.1-ին կետի «ընդունված» բառը փոխարինել «հաստատված» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին եւ 9.2-րդ կետերով.
«9.1) հիմնադրական ազգային ստանդարտ՝ Ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված եւ գործողության մեջ դրված ազգային ստանդարտ, որով սահմանվում են ստանդարտացման աշխատանքներին վերաբերող ընդհանուր դրույթներ, ինչպես նաեւ ազգային ստանդարտների տեսակները.
9.2) այլ պետության ազգային ստանդարտ՝ այլ պետության ստանդարտացման ազգային մարմնի կամ կազմակերպության ընդունած եւ հանրությանը հասանելի ստանդարտ.».
3) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10) տեխնիկական պայմաններ՝ կազմակերպության ստանդարտի տեսակ, որով սահմանվում են տեխնիկական պահանջներ որոշակի արտադրանքի, աշխատանքի (գործընթացի), ծառայության նկատմամբ.».
4) 13-րդ կետի «պետության» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով.
5) 17-րդ կետից հանել «Ստանդարտացման ամենամյա ծրագիրը ներառում է նաեւ պետական ամենամյա ծրագիրը եւ հաստատվում է ստանդարտացման խորհրդի կողմից:» նախադասությունը.
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ կետով.
«18) ստանդարտացման տեխնիկական խորհուրդ՝ ստանդարտացման ոլորտի մասնագետներից կազմված եւ Ստանդարտացման ազգային մարմնի տնօրենի հրամանով ձեւավորվող խորհուրդ:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «ծառայությունների եւ գործընթացների» բառերը փոխարինել «ծառայության եւ գործընթացի» բառերով.
2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) արտադրանքի, գործընթացի, ծառայության որակի եւ մրցունակության բարձրացման խթանումը, այդ թվում՝ հայկական արտադրանքի.».
3) 5-րդ կետը «խոչընդոտների» բառից հետո լրացնել «նվազեցումը կամ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետի «մշակում եւ ընդունում» բառերը փոխարինել «ընդունում եւ գործողության մեջ դնում» բառերով.
2) 6-րդ կետի «(այդ թվում՝ եվրոպական)» բառերը փոխարինել «, տարածաշրջանային (այդ թվում՝ եվրոպական եւ միջպետական)» բառերով, իսկ «արդյունքների» բառը՝ «ուղեցույցների» բառով.
3) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների եւ դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակում Ստանդարտացման ազգային մարմնի պաշտոնական կայքում.».
4) 9-րդ կետը «հանձնաժողովների» բառից հետո լրացնել «, իսկ դրանց բացակայության դեպքում՝ աշխատանքային խմբերի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը «օրենքով» բառից հետո լրացնել «, հիմնադրական ազգային ստանդարտներով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը «կիրառվում են» բառերից հետո լրացնել «միջազգային» բառով:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման բնագավառում պետական քաղաքականությունը մշակում է լիազորված պետական մարմինը:»:
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ազգային մարմինը,» բառերից հետո հանել «տեխնիկական» բառը:
Հոդված 8. Օրենքի 9-րդ եւ 11-րդ հոդվածներում «լիազորված պետական կառավարման մարմին» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «լիազորված պետական մարմին» բառերով:
Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը, ստանդարտացման աշխատանքների ցանկը.».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու եւ շնորհելու կարգը.»:
Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «սահմանվում է» բառերը փոխարինել «ճանաչվում է» բառերով.
2) 2-րդ մասում՝
ա. 1-ին կետը «ստանդարտները» բառից հետո լրացնել «, դրանց փոփոխությունները, ուղղումները» բառերով,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) ընդունում եւ գործողության մեջ է դնում հիմնադրական ազգային ստանդարտները.»,
գ. 5-րդ կետը «ստեղծում» բառից հետո լրացնել «, վերակազմավորում եւ լուծարում» բառերով,
դ. 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) ստեղծում, վարում եւ արդիականացնում է ստանդարտացման փաստաթղթերի ազգային ֆոնդը.»,
ե. 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14) կազմակերպում եւ իրականացնում է միջազգային եւ տարածաշրջանային ստանդարտների, տեխնիկական պայմանների, դրանց փոփոխությունների նախագծերի փաստաթղթային փորձաքննություն եւ հաշվառում.»,
զ. 15-րդ կետը «կանոնակարգող» բառից հետո լրացնել «կամ համակարգող» բառերով,
է. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-20-րդ կետերով.
«18) հաստատում, հրապարակում եւ լիազորված պետական մարմին է ներկայացնում հաշվետվություն ստանդարտացման ամենամյա ծրագրի կատարման վերաբերյալ.
19) կազմակերպում է այլ պետությունների ստանդարտների հրապարակումը եւ տարածումը՝ այլ պետությունների ստանդարտացման կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին (համաձայնագրերին) համապատասխան.
20) ստեղծում եւ հաստատում է ստանդարտացման տեխնիկական խորհրդի կազմն ու աշխատակարգը:»:
Հոդված 11. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Կառավարման խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) Ստանդարտացման ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է Խորհրդի նախագահից եւ 9 անդամներից՝ ստանդարտացման եւ չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված՝ պետական մարմիններում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող եւ հանրային ծառայությունները կարգավորող ոլորտի 5 եւ ոչ պետական կազմակերպությունների 4 ներկայացուցիչներից:».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Ստանդարտացման ազգային մարմնի տնօրենը Խորհրդի քարտուղարն է: Խորհրդի քարտուղարը քվեարկության ձայնի իրավունք չունի եւ չի կարող հանդես գալ որպես Խորհրդի նախագահ:».
3) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաեւ հեռավար՝ առցանց եղանակով: Հեռավար նիստերի ժամանակ քվեարկությունը կատարվում է էլեկտրոնային հաղորդակցման միջոցներով (առցանց): Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:».
4) 8-րդ մասի՝
ա. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) հաստատում է Ստանդարտացման ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը.»,
բ. 3-րդ եւ 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «ձեւավորմանը» բառից հետո լրացնել «եւ ներկայացնում է առաջարկություններ» բառերով:
Հոդված 13. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «ստանդարտները» բառից հետո լրացնել «(տեխնիկական պայմանները)» բառերով:
Հոդված 14. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «, ինչպես նաեւ դասակարգման օբյեկտների եւ դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հավաքածուներ» բառերը.
2) 4-րդ մասից հանել «հավանության եւ վերահրատարակման» բառերը:
Հոդված 15. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Ռազմական արտադրանքի ազգային ստանդարտների համար կիրառվում է «ՀՍՏ Ռ» դասիչը: «Հայաստանի ռազմական ազգային ստանդարտ» անվանումը եւ «ՀՍՏ Ռ» հապավումը պաշտպանվում են հեղինակային իրավունքների մասին օրենսդրությամբ եւ չեն կարող կիրառվել այլ տեսակի փաստաթղթերի համար:»:
Հոդված 16. Օրենքի 15.2-րդ հոդվածի 1-ին մասում «ընդունում» բառը փոխարինել «հաստատում» բառով:
Հոդված 17. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.3-րդ հոդվածով.
«Հոդված 15.3. Տեխնիկական պայմանները
1. Տեխնիկական պայմանները մշակում, հաստատում, դրանցում փոփոխություններ կատարում, չեղյալ են հայտարարում իրավաբանական անձինք եւ (կամ) անհատ ձեռնարկատերերը:
2. Տեխնիկական պայմանները եւ դրանց փոփոխությունները ենթակա են փաստաթղթային փորձաքննության եւ հաշվառման Ստանդարտացման ազգային մարմնում՝ համաձայն ստանդարտացման գործող կանոնների եւ ուղեցույցների:
3. Տեխնիկական պայմանները եւ դրանց փոփոխությունները փաստաթղթային փորձաքննության ներկայացնելիս, ելնելով անհրաժեշտությունից, հայտատուն ներկայացնում է նաեւ համապատասխան պետական մարմնի կամ ոլորտային կազմակերպության եզրակացությունը (համաձայնեցումը):»:
Հոդված 18. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը «կանոնակարգերով» բառից հետո լրացնել «կամ նորմատիվ իրավական ակտերով» բառերով:
Հոդված 19. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը «ընդունում» բառից հետո լրացնել «, գործողության մեջ դնում» բառերով:
Հոդված 20. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. 1-ին կետի «ստանդարտացման ամենամյա պետական» բառերը փոխարինել «պետական ստանդարտացման ամենամյա» բառերով,
բ. 3-րդ կետի «մուծումը» բառը փոխարինել «վճարումը» բառով.
2) 2-րդ մասի 3-րդ կետի «սերտիֆիկացումից» բառը փոխարինել «համապատասխանության գնահատումից» բառերով:
Հոդված 21.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական իրավական ակտը հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ ամսվա ընթացքում: