Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-294-07.06.2022-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ (ՀԱՄԱՐԺԵՔ ԱՅԼ ՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ) ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԵԳՐԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ՈՐՊԵՍ ԵԿԱՄՈՒՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2021 թվականի նոյեմբերի 16-ին ստորագրված «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի եւ վճարների) գումարները հաշվեգրելու եւ բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՏԵՂԵԿԱՆՔ

Ներմուծման մաքսատուրքերի գումարները հաշվեգրելու եւ բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին համաձայնագրի վավերացման կամ հաստատման նպատակահարմարության

«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի եւ վճարների) գումարները հաշվեգրելու եւ բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) կանոնակարգվում է անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարնինների կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 26-րդ հոդվածով սահմանված Պայմանագրի 5-րդ հավելվածով նախատեսված համատեղ վերահսկիչ (հաշվեքննիչ) միջոցառումների իրականացման նպատակները, դրանց կազմակերպման եւ անցկացման սկզբունքները ու նորմերը:

Համաձայնագրի նախագիծը անցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Համաձայնագրի ստորագրման համար նախատեսված ներպետական համաձայնեցման գործընթացը: Համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն է տրվել ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի թիվ 350-Ա որոշմամբ: Համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվա քաղաքում, 2021 թվականի նոյենբերի 16-ին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ:


Եզրակացություններ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն