Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի թիվ ՀՕ-1-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ին:
2. Սույն օրենքով ուժը կորցրած ճանաչված դրույթները կիրառելի են այն անձանց նկատմամբ, ովքեր Հարկային եւ մաքսային մարմինների քննիչների հաստիքների վերացման դեպքում ունեն երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու իրավունք եւ չեն համաձայնել ներկայացված առաջարկությանը:
3. Հարկային եւ մաքսային մարմինների քննիչների հաստիքների վերացման հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատման դեպքում այդ մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձինք ձեռք են բերում երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու իրավունք՝ քննիչի եւ դատախազի 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու պայմանով: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ քննիչի, իսկ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ դատախազի պաշտոն զբաղեցրած անձի երկարամյա ծառայության կենսաթոշակի հաշվարկը կատարվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով: