Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-23293-09.06.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14.3-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածում՝

1) հանել հետեւյալ տողերը՝

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ 8.00
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ, քննչական վարչության բաժնի պետ 6.75
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ 6.50
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ավագ քննիչ 6.00
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ 5.50

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ին:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ