Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը՝
1) «հասարակական շահ» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«ջրային ռեսուրսների կառավարում՝ ջրային ռեսուրսների պահպանման, առաջարկի ձեւավորման, պահանջարկի պլանավորման, բաշխման, արդյունավետ օգտագործման ու մշտադիտարկման, սոցիալ-տնտեսական եւ էկոլոգիական բարեկեցության ու կայունության ապահովման գործընթաց.
ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում՝ կառավարման համակարգ, որը հիմնված է գետավազանի սահմաններում գտնվող ջրային ռեսուրսների եւ դրա ջրհավաք ավազանի կենդանի ու անկենդան ենթահամակարգերի հաշվառման եւ փոխկապվածության վրա.».
2) «ջրօգտագործում» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«ջրօգտագործող՝ ջրօգտագործում իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ՝ կենտրոնական գանձապետարանում Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի անվամբ բացված արտաբյուջետային հաշվեհամարին հորատանցքի միջոցով ջրառ իրականացնող ջրօգտագործողների կողմից փոխանցված ֆինանսական միջոցներ, որոնք ուղղվում են ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացմանը կամ լուծարմանը.».
3) «ազատ ջրօգտագործում» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«ջրամատակարարում՝ ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին տրամադրված ջրօգտագործման ոլորտին անհրաժեշտ քանակի եւ համապատասխան որակի ջրի մատակարարում,
ջրահեռացում՝ գործընթաց, որը թույլ է տալիս ջրահեռացման համակարգերի միջոցով իրականացնել կեղտաջրերի հավաքումը, մաքրման կառուցվածքներ տեղափոխումը, դրանց մաքրումը եւ արտանետումը ջրային ռեսուրս կամ տրամադրումը կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման.
ջրամատակարարման եւ ջրահեռացման հավասար հասանելիություն` ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների այնպիսի կազմակերպում, որը կապահովի հավասար հասանելիություն ջրօգտագործողներին, այդ թվում՝ այդ ծառայությունների հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից խոցելի եւ մեկուսացված խմբերում ներառված անձանց համար.
ջրամատակարարման եւ ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից մեկուսացված եւ խոցելի խմբեր` այն խմբերը, որոնք ընդգրկում են ֆիզիկական անձանց, ովքեր դժվարություններ են կրում խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման իրենց իրավունքներն իրացնելիս.».
4) «ջրերի ստանդարտներ» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«ջրի որակի նորմ` մակերեւութային կամ ստորերկրյա ջրային մարմնի կամ գետավազանի բնական առանձնահատկություններին բնորոշ եւ դրանցից բխող ջրի որակական ցուցանիշների համակցություն.
մակերեւութային ջրային ռեսուրսի ինքնամաքրում` մակերեւութային ջրային մարմիններում բնական (ֆիզիկական, քիմիական եւ կենսաբանական) փոխկապակցված գործընթացներով պայմանավորված մակերեւութային ջրային մարմնի ջրի որակի բարելավում.».
5) «էկոլոգիական թողք» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«հեղեղում՝ ցամաքի ժամանակավորապես ջրածածկում, որն արդյունք է հորդառատ անձրեւներից կամ ձնհալքներից ջրառաջացման բնական գործընթացի, ինչպես նաեւ պատվարների եւ այլ հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարման.
հեղեղումների առաջացման ռիսկ՝ հեղեղումների առաջացման հավանականության եւ հեղեղումների հետեւանքով մարդու կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի, մշակութային ժառանգության, ենթակառուցվածքների, տնտեսական գործունեության պայմանների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների հնարավոր խախտման ու բացասական ազդեցության համադրությունը.».
6) «ջրային հաշվեկշիռ» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«մակերեւութային ջրային մարմին՝ մակերեւութային ջրային ռեսուրսի միավոր՝ իրեն բնորոշ ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական եւ կենսաբանական բնութագրիչներով.
ստորերկրյա ջրային մարմին` ստորերկրյա ջրերի կուտակումն այնպիսի հիդրոերկրաբանական կառուցվածքներում, որոնք ունեն ստորերկրյա ջրերի շարժման, սնման, կուտակման, բեռնաթափման ռեժիմի բնորոշ ձեւեր՝ համապատասխան որակական եւ քանակական հատկություններով.
ռիսկային ջրային մարմին՝ մակերեւութային կամ ստորերկրյա ջրային մարմին, որի համար առկա է ջրավազանային կառավարման պլանի իրականացման տվյալ ցիկլում ջրային մարմնի գերազանց կամ լավ կարգավիճակի չհասնելու կամ այդ կարգավիճակը չպահպանելու հավանականություն.
խիստ փոփոխված ջրային մարմին՝ մակերեւութային ջրային մարմին, որի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական եւ կենսաբանական բնութագրիչներն էականորեն փոփոխվել են մարդու գործունեության արդյունքում (անտրոպոգեն ազդեցության հետեւանքով): Դրանք կարող են կրել ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական բնույթ.
մակերեւութային ջրային մարմնի գերազանց կարգավիճակ՝ մակերեւութային ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական եւ կենսաբանական բնութագրիչների բնական կամ անտրոպոգեն ազդեցության արդյունքում փոփոխության չենթարկված կամ աննշան ազդեցության ենթարկված կարգավիճակ.
մակերեւութային ջրային մարմնի լավ կարգավիճակ՝ մակերեւութային ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական եւ կենսաբանական բնութագրիչների այնպիսի վիճակ, երբ ջրային մարմնի էկոհամակարգային վիճակի բացասական փոփոխություն չի նկատվում՝ չնայած բնական կամ անտրոպոգեն ազդեցությանը.
մակերեւութային ջրային մարմնի միջակ կարգավիճակ` մակերեւութային ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական եւ կենսաբանական բնութագրիչների այնպիսի վիճակ, երբ նկատվում է ջրային մարմնի էկոհամակարգային վիճակի փոփոխություն, որը կարող է ինքնուրույն, առանց անտրոպոգեն ազդեցության բարելավվել եւ չի ազդում կենսաբազմազանության բնականոն վերարտադրության վրա.
մակերեւութային ջրային մարմնի անբավարար կարգավիճակ՝ մակերեւութային ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական եւ կենսաբանական բնութագրիչների այնպիսի վիճակ, երբ նկատվում է նշված տարրերի զգալի փոփոխություն, որը չի կարող ինքնուրույն բարելավվել եւ առկա է ազդեցություն կենսաբազմազանության բնականոն վերարտադրության վրա.
մակերեւութային ջրային մարմնի վատ կարգավիճակ` մակերեւութային ջրային մարմնի այնպիսի վիճակ, երբ առկա է խիստ փոփոխված (մոդիֆիկացված) էկոհամակարգ, որտեղ կարող են տեղի ունենալ մուտագեն գործընթացներ, նկատվում է ջրային մարմնի ինքնամաքրման կարողությունների, կենսաբազմազանության անկում եւ որտեղ էկոհամակարգը բարելավելու համար պարտադիր է անտրոպոգեն (մարդածին) ներգործություն.
ստորերկրյա ջրային մարմնի լավ կարգավիճակ` ստորերկրյա ջրերի քանակական եւ քիմիական ցուցանիշների այնպիսի վիճակ, երբ երկարատեւ ջրառի ընթացքում չեն նկատվում առավելագույն ջրառին համապատասխան ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցումներ եւ մարդածին, տեխնածին գործոններով պայմանավորված փոփոխություններ.
ստորերկրյա ջրային մարմնի վատ կարգավիճակ` ստորերկրյա ջրերի քանակական կամ քիմիական ցուցանիշների այնպիսի վիճակ, երբ ստորերկրյա օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալը գերազանցող երկարաժամկետ ջրառի հետեւանքով նկատվում է ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցումներ կամ ստորերկրյա ջրեր վտանգավոր նյութերի եւ աղտոտիչների ներթափանցմամբ պայմանավորված ստորերկրյա ջրերի որակի փոփոխություններ.
կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիություն՝ ջրային ռեսուրսների՝ կլիմայի փոփոխության բացասական ազդեցություններին դիմակայելու աստիճանը.
կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների հարմարվողականություն՝ ջրային ռեսուրսների՝ կլիմայի փաստացի եւ կանխատեսվող փոփոխությանը հարմարվելու կարողությունը.».
7) «կեղտաջրի նստվածք» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«կեղտաջրի տիղմ՝ կեղտաջրի կենսաբանական, ֆիզիկաքիմիական մաքրման արդյունքում առաջացած նստվածք.
կեղտաջրի նստվածքի եւ տիղմի կառավարում՝ կեղտաջրի նստվածքի եւ տիղմի մշակման, կուտակման, տեղափոխման, օգտագործման, օգտահանման եւ հեռացման գործընթաց:»:
Հոդված 2. Օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը «ֆինանսական ճեղքվածքի» բառերից հետո լրացնել «՝ այդ թվում ջրամատակարարման եւ ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման նպատակով առաջացած ֆինանսական ճեղքվածքի» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 6-րդ հոդվածը «արդյունավետ» բառից հետո լրացնել «եւ համապարփակ» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը «ռեսուրսների» բառից հետո լրացնել «համապարփակ» բառով, իսկ 4-րդ կետը «ապահովումը» բառից հետո լրացնել «՝ օգտագործելով արդի նորագույն տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ տվյալների առցանց փոխանցմամբ հոսքաչափական սարքավորումներ» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) մակերեւութային եւ ստորերկրյա ջրային մարմինների համար առնվազն լավ կարգավիճակի, իսկ խիստ փոփոխված ջրային մարմինների համար՝ պոտենցիալ լավ կամ միջակ կարգավիճակի ապահովումը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝
1. 2-րդ կետը «ռեսուրսների» բառից հետո լրացնել «համապարփակ» բառով,
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23-րդ, 24-րդ եւ 25-րդ կետերով.
«23) ապահովում է ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիթորինգը եւ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման կամ ջրօգտագործման թույլտվության պայմաններին կամ պահանջներին անհամապատասխան ջրօգտագործման վերաբերյալ ամփոփագրի (այսուհետ՝ Ամփոփագիր) կազմումը եւ սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված ծանուցագրի հետ միասին բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին) ներկայացումը, ինչը Տեսչական մարմնի համար ստուգում իրականացնելու հիմք է.
24) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրում է ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար պահանջվող ջրօգտագործման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեության իրականացման իրավունք.
25) համակարգում է ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի մշակման եւ իրականացման աշխատանքները:»:
Հոդված 6. Օրենսգրքի 11-րդ հոդվածը՝
1) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւալ խմբագրությամբ՝
«5) իրականացնում են ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիթորինգ եւ կազմում Ամփոփագրեր, հաշվետվություններ:
Ամփոփագրի ձեւը հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարը:»:
Հոդված 7. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-րդ կետով.
«16) ջրամատակարարմանը եւ ջրահեռացմանը ներկայացվող ներկա ու ապագա պահանջարկի բավարարմանը եւ ջրամատակարարման ու ջրահեռացման հավասար հասանելիության ապահովմանն ուղղված միջոցառումները:»:
Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.
«Հոդված 16.1 Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը
1. Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի նպատակն է մշակել եւ իրականացնել կլիմայի փոփոխության հետեւանքով ջրային ռեսուրսների եւ ջրաէկոհամակարգերի վրա բացասական ազդեցությունների եւ դրանց հետեւանքով կորուստների ու վնասների մեղմմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաեւ ապահովել կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատառումների ներառումը ջրային ռեսուրսներին վերաբերող ռազմավարություններում, ծրագրերում եւ ջրավազանային կառավարման պլաններում:
2. Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրային ռեսուրսների վրա ազդող գործոնների բնույթը եւ դրանց փոփոխականությունը՝ ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատվում է հնգամյա պարբերականությամբ:»:
Հոդված 9. Օրենսգրքի 17-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը «պլաններ» բառից հետո լրացնել «6 տարի ժամկետով» բառերը.
2) 2-րդ մասը «հարաբերությունները» բառից հետո լրացնել «՝ հաշվի առնելով նաեւ կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիությունն ու հարմարվողականությունը:» բառերը.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«Ջրավազանային կառավարման պլանի բովանդակությունը հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարը:»:
Հոդված 10. Օրենսգրքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 22. Ազատ ջրօգտագործումը
1. Ազատ ջրօգտագործում է համարվում՝
1) այնպիսի ջրօգտագործումը, որը նպատակաուղղված չէ շահույթ ստանալուն.
2) ջրի օգտագործումն սպորտային եւ ռեկրեացիոն նպատակներով (ջրային մարզաձեւերով, այդ թվում՝ առանց շարժիչների օգտագործման ջրային սպորտաձեւերով զբաղվելու կամ հանգստի կամ լողալու համար կամ կարթով ձկնորսության կամ սպորտային որսորդության).
3) ջրի օգտագործումը հակահրդեհային նպատակներով.
4) տեղումների օգտագործումն անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում:
2. Եթե ազատ ջրօգտագործումը խախտում է կամ սպառնում է խախտել ջրերի ստանդարտները, ապա Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը պետք է կանոնակարգի այդ գործողությունը՝ կիրառելով սույն օրենսգրքով սահմանված ջրօգտագործման թույլտվություն տալու ընթացակարգը, ինչպես նաեւ ապահովի ջրային ռեսուրսների պահպանության հիմնական պահանջները:»:
Հոդված 11. Օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը «ջրերի ստանդարտներին» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ ջրի որակի նորմերին» բառերը:
Հոդված 12. Օրենսգրքի 29-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 2-րդ կետը «ջրերի ստանդարտներին» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ ջրի որակի նորմերին» բառերով:
2) 3-րդ մասը «տեղեկատվություն» բառից հետո լրացնել «, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար՝ անհրաժեշտության դեպքում նաեւ գետահատվածում սողանքային տարածքի առկայության վերաբերյալ արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմնից տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տարածքների ցանկը սահմանում է Արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմնի ղեկավարը:»:
Հոդված 13. Օրենսգրքի 30-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, երկարաձգման, վերաձեւակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը եւ ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձեւաթուղթը հաստատում է Կառավարությունը:
ՀՏԿ-ների միջոցով ջրօգտագործում իրականացնելու դեպքում ջրօգտագործողը պարտավոր է մինչեւ ջրառ իրականացնելը տեղադրել ջրօգտագործման թույլտվության պահանջներով նախատեսված սարքերն ու սարքավորումները:».
2) 5-րդ մասը «պայմանները» բառից հետո լրացնել «պետական ջրային կադաստրում» բառերը:
Հոդված 14. Օրենսգրքի 30.1-ին հոդվածի՝
1) 1-ին մասի 2-րդ կետի «ջրերի ստանդարտները» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ ջրի որակի նորմերը» բառերը.
2) 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի «պահպանվող» բառից հետո լրացնել «տարածքներում եւ այդ» բառերը.
3) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Օրենսգրքի 30.2-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին կետի «ապահովումը» բառից հետո լրացնել «, եթե սույն օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված միջոցառումները բավարար չեն սակավաջրության կամ երաշտի հետեւանքները մեղմելու համար» բառերով, իսկ 2-րդ կետը «ջրի որակական» բառերից հետո՝ «եւ քանակական» բառերով,
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների խախտման դեպքում կամ ջրօգտագործման թույլտվության պայմանների վերանայման համար ջրօգտագործման թույլտվության իր օրինակը չներկայացնելու դեպքում, նախքան թույլտվության գործողության կասեցումը, Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը թույլտվություն ունեցող անձին տեղեկացնում է 15 աշխատանքային օրվա ընթացքում հետագա գործունեությունը թույլտվության պայմաններին կամ պահանջներին համապատասխանեցնելու կամ ջրօգտագործման թույլտվության իր օրինակը վերանայման ներկայացնելու պահանջի վերաբերյալ:»:
Հոդված 16. Օրենսգրքի 31-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը «ջրերի ստանդարտները» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ ջրի որակի նորմերը:» բառերը:
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) նախատեսվող ջրօգտագործման ազդեցությունը ջրային ռեսուրսների խոցելիության մեծացման վրա՝ կլիմայի ներկա եւ կանխատեսվող փոփոխությունների արդյունքում:»:
Հոդված 17. Օրենսգրքի 32-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 32. Ջրօգտագործման թույլտվությունը
1. Յուրաքանչյուր ջրօգտագործման թույլտվություն ներառում է տիտղոսաթերթ, պահանջներ եւ պայմաններ:
2. Տիտղոսաթերթը պետք է ներառի՝
1) ջրօգտագործման թույլտվության համարը.
2) ջրօգտագործման թույլտվություն ստացողի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը եւ հասցեն.
3) Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարի անունը, ազգանունը.
4) ջրօգտագործման թույլտվության տրման ամսաթիվը.
5) ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը.
3. Ջրօգտագործման թույլտվության պահանջները՝
1) ջրառի եւ ջրօգտագործման վայրերը.
2) ջրօգտագործման նպատակները.
3) օգտագործվող ջրի քանակը.
4) էկոլոգիական թողքը.
5) ջրօգտագործման ժամանակահատվածը.
6) ջրօգտագործման թույլտվության պայմանների ապահովման վերահսկողության մեխանիզմները.
7) ջրերի ստանդարտները եւ (կամ) դրանց վերաբերյալ հրապարակումների տեղեկությունները.
8) համապատասխան պահանջներ ջրօգտագործման հաշվառման, էկոլոգիական թողքի հաշվառման, մոնիտորինգի, գրանցման եւ ճշգրտման համար.
9) համապատասխան երաշխիքներ` ջրային ռեսուրսներին վնասներ հասցվելու դեպքում.
10) ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման նպատակով հորատանցքերի կառուցման կամ լուծարման, ինչպես նաեւ կոնսերվացման աշխատանքների կատարման պայմաններ, այդ թվում՝ ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին հատկացումներ կատարելու պարտականություն.
11) ջրօգտագործման թույլտվությանն առնչվող սույն օրենսգրքով սահմանված վճարներն ու վճարման ժամանակացույցը:
4. Ջրօգտագործման թույլտվության պայմանները.
1) Առաջարկված ջրօգտագործումը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելու, սոցիալական ու էկոլոգիական կայունությունը չխախտելու առաջնահերթություններն ապահովելու, արդյունավետ ջրօգտագործումը խթանելու եւ ջրի որակը բարելավելու, գերխոնավ եւ առափնյա կարեւոր բնական միջավայրերը եւ առնչվող կենսաբազմազանությունը պահպանելու համար Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվությանը կցում է սույն օրենսգրքին չհակասող պայմաններ:
2) Այդ պայմանները համարվում են ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մասը եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են գրանցման:
3) Ջրօգտագործման թույլտվությունն իրավունք չի վերապահում փոփոխել, ձեւափոխել կամ այլ կերպ օգտագործել ջրային ռեսուրսի հունը կամ ափերը, եթե դա չի սահմանվում որպես ջրօգտագործման թույլտվության առանձին պայման: Ջրային ռեսուրսի հունը կամ ափերը փոփոխելու, ձեւափոխելու կամ այլ կերպ օգտագործելու իրավունքը պետք է համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին:
5. Ջրօգտագործման թույլտվության գործողության ամբողջ ժամանակահատվածում տրամադրված սերվիտուտները համարվում են օգտագործվող հողատարածքների անքակտելի մասը:
6. Ջրօգտագործման թույլտվության վերաձեւակերպման, վաճառքի կամ այլ ձեւով փոխանցման դեպքում սերվիտուտի պահանջը մնում է անփոփոխ:»:
Հոդված 18. Օրենսգրքի 33-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասը «նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները» բառերից հետո լրացնել «ջրավազանային կառավարման պլանով կամ ջրավազանային կառավարման պլանի փոփոխություն (լրացում) նախատեսող իրավական ակտով նախատեսված դեպքերում» բառերով.
2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 6-րդ մասում «ավելի երկար ժամկետով, որը չի կարող գերազանցել 40 տարին» բառերը փոխարինել «առավելագույն ժամկետով» բառերով.
4) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ջրօգտագործողը ջրօգտագործման թույլտվության ժամկետի ավարտից առնվազն 3 ամիս առաջ դիմում է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին` ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու համար: Ջրօգտագործման թույլտվությունը երկարաձգվում է նույն ժամկետով, նույն պայմաններով եւ պահանջներով, եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները եւ պահանջները չեն խախտվել կամ փոփոխվել եւ առկա է օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը կամ դրա երկարաձգումը չի հակասում սույն օրենսգրքին, ջրի ազգային քաղաքականությանը, ջրի ազգային ծրագրին, ջրավազանային կառավարման պլաններին, դրանց առնչվող նորմատիվ իրավական այլ ակտերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերին: Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու դիմումը բավարարում կամ մերժում է դիմումի մուտքագրման օրվանից 3 ամսվա ընթացքում:
Եթե ջրօգտագործման թույլտվության երկարաձգման պահին առկա չէ օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, ապա ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է սույն օրենսգրքի 33.2-րդ հոդվածի համաձայն: Այն երկարաձգվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության առկայության եւ սույն հոդվածի պահանջներին չհակասելու դեպքում:
Եթե ջրօգտագործման թույլտվության երկարաձգման պահին առկա են սույն օրենսգրքի 33.1-ին հոդվածով սահմանված վերանայման հիմքերը, ապա ջրօգտագործողին տրամադրվում է վերանայված ջրօգտագործման թույլտվություն:»:
Հոդված 19 . Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33.1-ին հոդվածով.
«Հոդված 33.1 Ջրօգտագործման թույլտվության վերանայումը
1. Ջրօգտագործման թույլտվությունները ենթակա են վերանայման հետեւյալ դեպքերում՝
1) ջրավազանային կառավարման պլանի հաստատումից կամ դրանում փոփոխություններ կատարելուց հետո ջրավազանային կառավարման պլանով կամ ջրավազանային կառավարման պլանի փոփոխություն (լրացում) նախատեսող իրավական ակտով նախատեսված դեպքերում.
2) ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների եւ էկոլոգիական աղետների գոտիներ սահմանվելու դեպքում՝ այդ գոտիների տարածքում.
3) միեւնույն ջրային ռեսուրսից ըստ ջրօգտագործման առաջնահերթության ավելի գերակա ուղղությամբ (մարդկանց բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման, ոռոգման նպատակներով) ջրօգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման գերակայությունը.
4) էկոլոգիական թողքի վերահաշվարկի անհրաժեշտություն առաջանալու դեպքում.
5) կլիմայի փոփոխությամբ կամ անտրոպոգեն ազդեցությամբ պայմանավորված ջրային պաշարի նվազման դեպքում.
6) Լիազոր մարմնի կամ ջրօգտագործողի նախաձեռնությամբ՝ ջրօգտագործման թույլտվության պայմանների եւ պահանջների բովանդակային փոփոխություն չառաջացնող տեխնիկական վրիպակների շտկման նպատակով.
7) ջրօգտագործողի նախաձեռնությամբ՝ ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի ծավալների նվազեցում կամ ռեժիմի կրճատում կամ ջրային ռեսուրս կամ բաց ջրավազան հեռացվող կեղտաջրի ծավալի նվազեցում կամ որակի բարելավում նախատեսվող դեպքերում՝ ջրօգտագործողի դիմումի հիման վրա:
2. Ջրօգտագործման թույլտվությունների վերանայման անհրաժեշտություն առաջանալու դեպքում Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը երկամսյա ժամկետում գրավոր ծանուցում է ջրօգտագործողներին՝ ծանուցում ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գործող ջրօգտագործման թույլտվությունը վերանայման ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ:
3. Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության լիազոր մարմնի կողմից ջրօգտագործման թույլտվությունները վերանայվում են դրանց ներկայացումից հետո 50 աշխատանքային օրվա ընթացքում: Այդ ընթացքում ջրօգտագործումն իրականացվում է գործող ջրօգտագործման թույլտվության պայմաններին եւ պահանջներին համապատասխան:
4. Վերանայման ընթացքում, միեւնույն ջրառի կետից տարբեր նպատակներով տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված ջրօգտագործման ծավալների նվազեցման անհրաժեշտություն առաջանալու դեպքում, նվազեցումն իրականացվում է ըստ ջրօգտագործման ծավալների համամասնության սկզբունքի կիրառմամբ՝ առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման գերակայությունը:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում ջրօգտագործողի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից ջրօգտագործման թույլտվության իր օրինակը չներկայացնելու դեպքում, այն կասեցվում է մինչեւ ջրօգտագործման թույլտվության իր օրինակի ներկայացնելը:
6. Վերանայման արդյունքում ջրօգտագործման պայմանների փոփոխության մասին որոշման ընդունումից հետո Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով այդ մասին տեղեկացնում է ջրօգտագործողին:
7. Վերանայված ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումն իրականացվում է Կառավարության կողմից սահմանված կարգով:»:
Հոդված 20. Օրենսգրքի 34-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն Օրենսգրքի 33.1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքերի,» բառերով:
2) 2-րդ մասը՝
ա) «թույլտվությունն» բառը փոխարինել «թույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից» բառերով:
բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով.
«3) Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցողը 3 տարի անընդմեջ չի օգտագործում թույլտվությամբ ստացած իր իրավունքն առանց որեւէ օրինական հիմքերի:»:
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.
«Սույն օրենսգրքի իմաստով օրինական հիմքեր են համարվում արտակարգ իրավիճակները (երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ, պատերազմ, ռազմական եւ արտակարգ դրություն), որոնք ուղղակիորեն կսահմանափակեն ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից ջրօգտագործման իրավունքի իրացումը:»:
Հոդված 21. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 22. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 36.1-ին հոդվածով.
«Հոդված 36.1. Մակերեւութային ջրային մարմնի գերազանց եւ լավ կարգավիճակի պահպանումը
1. Եթե արտահոսք ընդունող մակերեւութային ջրային մարմինը գտնվում է գերազանց կամ լավ կարգավիճակում, ապա անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ՝ պահպանելու այդ կարգավիճակը:»:
Հոդված 23. Օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-5-րդ մասերով.
«Ջրօգտագործման եւ էկոլոգիական թողքի փաստացի չափաքանակները հաշվառելու համար Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից սույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն ջրօգտագործման թույլտվության մեջ ամրագրվում է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր տեղադրելու պահանջը (բացառությամբ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման դեպքում):
Ջրօգտագործողի կողմից այդ սարքերի տեղադրման ժամկետները նշվում են Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից ջրօգտագործողին տրամադրվող ջրօգտագործման թույլտվության՝ որպես ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս համարվող պայմաններում:
Տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը տեղադրելուց հետո դրանք ենթակա են կնքման Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից՝ Կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 24. Օրենսգրքի 37.1-ին հոդվածի՝
1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումն իրականացվում է երկու փուլով.
1) հորատանցքի կառուցմամբ՝ ջրօգտագործողի կողմից դրամագլխի հաշվին փոխանցված ֆինանսական միջոցների առկայության դեպքում եւ հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի հիման վրա,
2) հորատանցքի շահագործմամբ՝ կառուցված եւ շահագործվող հորատանցքի անձնագրի հիման վրա:
Ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվությամբ շահագործվող հորատանցքերի համար դրամագլխի գումարը պետք է ձեւավորվի սույն օրենսգրքի 37.1.1.-րդ հոդվածով սահմանված՝ դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը եւ վճարման ժամանակացույցը սահմանելու վերաբերյալ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում:».
2) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Արարատյան դաշտում (Արարատի եւ Արմավիրի մարզեր) արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաեւ գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 25. Օրենսգիրքը լրացնել հետեւայլ բովանդակությամբ 37.1.1-ին հոդվածով.
«Հոդված 37.1.1. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ
1. Ջրօգտագործողի կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսից հորատանցքի միջոցով ջրառ իրականացնելու դեպքում սահմանված չափով փոխանցվող ֆինանսական միջոցների հաշվին ստեղծվում է Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ: Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը եւ վճարման ժամանակացույցը սահմանում է Կառավարությունը:
2. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին հատկացումներ կատարելու ջրօգտագործողի պարտականությունը ներառվում է ջրօգտագործման թույլտվության մեջ:
3. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի գումարները պահվում են կենտրոնական գանձապետարանում բացված Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի արտաբյուջետային հաշվեհամարին եւ օգտագործվում են բացառապես ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման համար:»:
Հոդված 26. Օրենսգրքի 37.2-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հորատանցքերի լուծարումը կամ կոնսերվացումն իրականացվում են այն անձանց միջոցների հաշվին, որոնց սեփականության իրավունքով պատկանող տարածքում է գտնվում տվյալ հորը, բացառությամբ ջրօգտագործողի կողմից դրամագլխի հաշվին հատկացված ամբողջական գումարի առկայության պայմաններում հորատված խորքային հորերի, որոնց լուծարումը կամ կոնսերվացումն իրականացվում են դրամագլխի հաշվին, իսկ դրամագլխի հաշվին ոչ ամբողջությամբ հատկացված գումարի դեպքում՝ տարբերությունը վճարվում է ջրօգտագործողի միջոցներով: Դրամագլխի հաշվին գումար հատկացնելը չի տարածվում ջրային ոլորտում խմելու ջրի մատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց վրա:
Սույն հոդվածով նախատեսված միջոցառումների կատարումից հետո ջրօգտագործողի կողմից դրամագլխին վճարված գումարի մնացորդը վերադարձվում է ջրօգտագործողին:»:
Հոդված 27. Օրենսգրքի 37.3-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) ստորերկրյա ճնշումային ջրերի բնական պաշտպանվածության գնահատումը՝ գրունտային եւ ճնշումային ջրերի վերականգնված մակարդակների հարաբերությամբ եւ ջրամերժ շերտի հաստությամբ:».
2) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում գործունեությունն իրականացնել փակ շրջանառու համակարգով.»:
Հոդված 28. Օրենսգրքի 62.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Արտադրական կեղտաջրերի՝ ջրահեռացման համակարգ արտանետման պահանջները սահմանվում են Կառավարության որոշմամբ.»:
Հոդված 29. Օրենսգրքի 62.3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 62.3.Կեղտաջրի նստվածքի եւ տիղմի կառավարումը
1. Կեղտաջրի նստվածքի եւ տիղմի կառավարման իրականացումն ապահովում է Ջրային համակարգերի կառավարման մարմինը:
2. Կեղտաջրի նստվածքի եւ տիղմի կառավարման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 30. Օրենսգրքի 8-րդ գլխում վերնագիրը «ՋՐԵՐԻ ՈՐԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՆՈՐՄԵՐԸ» բառերով:
Հոդված 31. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 68.1-ին հոդվածով.
«Հոդված 68.1 Մակերեւութային ջրային մարմինների որակի նորմերը
1. Մակերեւութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի նորմերը ներառում են ֆիզիկաքիմիական, կենսաբանական, հիդրոմորֆոլոգիական տարրեր: Մակերեւութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի նորմերը սահմանվում են Կառավարության կողմից:
2. Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը մշակում է միջոցառումներ առաջնային աղտոտիչներով մակերեւութային ջրային մարմնի աղտոտումը վերացնելու, իսկ մյուս աղտոտիչներով՝ կրճատելու ուղղությամբ:
3. Մակերեւութային ջրային մարմինների որակի նորմերը սահմանելիս հաշվի են առնվում ջրային ռեսուրսների էկոլոգիական հավասարակշռված վիճակի ապահովումն ու որակի բարելավումը, այդ թվում ջրային ռեսուրսի ինքնամաքրման կարողությունը եւ հիմք են ընդունվում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման ժամանակ՝ ջրի որակի մասով որոշումներ կայացնելիս:
4. Գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը եւ կիրարկման մեխանիզմները սահմանվում են Կառավարության կողմից:»:
Հոդված 31. Օրենսգիրքի 69-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը մշակում է ջրային ռեսուրսների նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման չափորոշիչները եւ գյուղատնտեսական գործունեության արդյունքում ջրային ռեսուրսների նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ:»:
Հոդված 32. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 70.1-ին հոդվածով՝
«Հոդված 70.1 Ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը
1. Ստորերկրյա ջրային մարմիններն ունենում են լավ եւ վատ կարգավիճակ, որոնց որակական բնութագրիչները քիմիական ցուցանիշներն են:
2.Ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 33. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասը «հասարակական» բառից հետո լրացնել «, այդ թվում ջրամատակարարման եւ ջրահեռացման հավասար հասանելիություն ապահովելու համար մեկուսացված եւ խոցելի խմբերի» բառերով:
Հոդված 34. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 91.1-ին հոդվածով.
«Հոդված 91.1 Հեղեղումների վտանգների եւ առաջացման ռիսկերի քարտեզները
Ջրավազանային կառավարման պլաններում սահմանվում են հեղեղումների վտանգների եւ հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները, որոնց ներկայացվող պահանջները եւ բովանդակությունը սահմանում է Կառավարությունը:
Եթե մեկ ջրհավաք ավազանի կամ ջրավազանային կառավարման տարածքի հեղեղումների վտանգը կարող է տարածվել հարեւան ջրհավաք ավազանի կամ ջրավազանային կառավարման տարածքի վրա, ապա դա պետք է ամրագրվի այդ տարածքների ջրավազանային կառավարման պլաններում:»:
Հոդված 35. Օրենսգրքի 92-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները եւ մեթոդաբանությունը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 36. Օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «, հիմք ընդունելով ջրի որակի նորմերի վերանայումը» բառերով:
Հոդված 37. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետը «վերցվող» բառից հետո լրացնել «, այդ թվում էկոլոգիական թողքի կետի մուտքի» բառերով:
Հոդված 38. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «չկատարելու» բառից հետո լրացնել «կամ ջրօգտագործումն էկոլոգիական թողքի հաշվին իրականացնելու» բառերով:
Հոդված 39. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի եւ սույն օրենքի 24-րդ հոդվածով լրացվող Օրենսգրքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
3. Օրենսգրքի 37.3-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի դրույթները ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
4. Մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելն արդեն իսկ ջրօգտագործման թույլտվություն ստացած ջրօգտագործողի կողմից տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման ժամկետ է սահմանվում 2024 թվականի հունվարի 1-ը:
5. Մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելն արդեն իսկ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի տեղադրման ժամկետ է սահմանվում 2024 թվականի հունվարի 1-ը:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝
1) Ամփոփագրի ձեւը հաստատում է ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարը՝ վեց ամսվա ընթացքում:
2) Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատվում է Կառավարության կողմից մեկ տարվա ընթացքում:
3) Ջրավազանային կառավարման պլանի բովանդակությունը հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարը վեց ամսվա ընթացքում:
4) Մակերեւութային, ստորերկրյա քաղցրահամ եւ թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման եւ շահագործման կարգը սահմանվում է Կառավարության կողմից երկու տարվա ընթացքում:
5) Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը եւ վճարման ժամանակացույցը սահմանվում է Կառավարության կողմից մեկ տարվա ընթացքում:
6) Գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը եւ կիրարկման մեխանիզմները սահմանվում են Կառավարության կողմից վեց ամսվա ընթացքում:
7) Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը մշակում է ջրային ռեսուրսների նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման չափորոշիչները եւ գյուղատնտեսական աղբյուրներից ջրային ռեսուրսների նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ երկու տարվա ընթացքում:
8) Ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերն սահմանվում են Կառավարության կողմից երկու տարվա ընթացքում:
9) Ջրավազանային կառավարման պլաններում սահմանվում են հեղեղումների վտանգների եւ հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները, որոնց ներկայացվող պահանջները եւ բովանդակությունը սահմանվում է Կառավարության կողմից երկու տարվա ընթացքում:
10) Արտադրական կեղտաջրերի՝ ջրահեռացման համակարագ արտանետման պահանջները սահմանվում են Կառավարության կողմից երկու տարվա ընթացքում:
11) Կեղտաջրի նստվածքի եւ տիղմի կառավարման կարգն սահմանվում է Կառավարության կողմից երեք տարվա ընթացքում:
12) Մակերեւութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի նորմերը սահմանվում են Կառավարության կողմից մեկ տարվա ընթացքում:
13) Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները եւ մեթոդաբանությունը սահմանում է Կառավարությունը մեկ տարվա ընթացքում:
14) Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տարածքների ցանկը սահմանում է Արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմնի ղեկավարը երկու տարվա ընթացքում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսվում, իսկ պետական բյուջեի եկամուտներում կնախատեսվի ավելացում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում