Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 204-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակը 2-րդ տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
«
Հիդրոէներգետիկ նպատակով | 0.1 |
»:
Հոդված 2. Օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասը «վճար վճարողները» բառերից հետո լրացնել «մակերեւութային ջրերի օգտագործված պաշարների եւ» բառերով, «շահագործում են» բառից հետո՝ «տվյալների առցանց փոխանցմամբ» բառերով, իսկ «Արդյունահանված» բառը փոխարինել «Օգտագործված եւ արդյունահանված» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 214-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասը «ծավալը» բառից հետո լրացնել «(հաշվետու ժամանակաշրջանում ջրօգտագործողների կողմից Կառավարության սահմանած կարգով տեղադրված հաշվիչ (չափիչ) սարքերով հաշվառված ջրի ծավալը)» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.
«4. Բնօգտագործման վճար վճարողների կողմից մակերեւութային ջրերի համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով հաշվառումը վարելու ժամանակահատվածի համար բնօգտագործման վճարները հաշվարկվում են (այդ թվում` հարկային մարմնի կողմից)` հիմք ընդունելով` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման ծավալները եւ Օրենսգրքի 204-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է 2024 թվականի հունվարի 1-ից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսվում, իսկ պետական բյուջեի եկամուտներում կնախատեսվի ավելացում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում