Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2975-09.06.2022-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 19.4 հոդվածի՝

1) 7-րդ կետում «ջրօգտագործման» բառը փոխարինել «մակերեւութային ջրերի օգտագործման» բառերով, «ֆիզիկական անձանցից բազային տուրքի» բառերից հետո լրացնել «25-ապատիկի» բառով, իսկ «իրավաբանական անձանցից» բառերից հետո «բազային տուրքի 10-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 75-ապատիկի չափով» բառերով.

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին եւ 7.2-րդ կետերով՝

«7.1 ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման թույլտվության տրամադրման համար`

Ֆիզիկական անձանցից

բազային տուրքի
95-
ապատիկի չափով

Իրավաբանական անձանցից

բազային տուրքի
145-
ապատիկի չափով

7.2 ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձեւակերպման համար`

Ֆիզիկական անձանցից

բազային տուրքի
25-
ապատիկի չափով

Իրավաբանական անձանցից

բազային տուրքի
75-
ապատիկի չափով »

Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-րդ կետով՝

16) Ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար պահանջվող ջրօգտագործման եւ ջրահեռացման , ինչպես նաեւ թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի 200- ապատիկի չափով

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող Օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից,

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի դրույթները չեն տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ջրօգտագործման թույլտվության տրամադրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձեւակերպման համար արդեն իսկ դիմած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վրա: