Armenian ARMSCII Armenian
Կ-2975-09.06.2022-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.4-րդ հոդվածում՝

1) 7-րդ կետի «ջրօգտագործման» բառը փոխարինել «մակերեւութային ջրերի օգտագործման» բառերով, նույն կետը «ֆիզիկական անձանցից բազային տուրքի» բառերից հետո լրացնել «25-ապատիկի» բառով, իսկ նույն կետի «իրավաբանական անձանցից» բառերից հետո «բազային տուրքի 10-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 75-ապատիկի չափով» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին եւ 7.2-րդ կետերով.

«7.1) ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման թույլտվության տրամադրման համար`


ֆիզիկական անձանցից բազային տուրքի 95-ապատիկի չափով
իրավաբանական անձանցից բազային տուրքի 145-ապատիկի չափով

7.2) ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձեւակերպման համար`

ֆիզիկական անձանցից բազային տուրքի 25-ապատիկի չափով
իրավաբանական անձանցից բազային տուրքի 75-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-րդ կետով.
 
«16) ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար պահանջվող ջրօգտագործման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի դրույթները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ջրօգտագործման թույլտվության տրամադրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձեւակերպման համար արդեն իսկ դիմած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վրա: