1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
2) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերինախարարության կողմից առանց պայմանագրի կնքման աշխատող պահելու կամ աշխատանքային պայմանագրում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված պայմանները չներառելու դեպքերի բացահայտմանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների» բառերը փոխարինել «առողջապահության ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների,» բառերով:
3) 3-րդ մասի վերջին պարբերությունում «վերահսկողություն» բառը փոխարինել «, ինչպես նաեւ առողջապահության ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը լիազորված է վերահսկողություն իրաականացնել եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ կիրառել առողջապահության եւ աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման բնագավառներում:
Տեսչության գործառույթերի իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերը լրացվել են 2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով, որով տեսչությանը իրավունք է վերապահվել ողջ ծավալով վերահսկողություն իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ: Վերահսկողոթյան ձեւերից է ստուգումը, որիանցկաման կարգը ամրագրված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքով:
Հիշյալ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ստուգման հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Վերջինս պարտավոր է ստորագրել 1 օրինակի վրա՝ հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Գործնականում տնտեսվարողի կողմից հանձնարարագրի օրինակը չստանալը կամ չստորագրելը խոչընդոտում է ստուգումն իրականացնելը, թեեւ առեւրեւույթ կարող է չպարունակել տեսչական մարմնի աշխատանքին խոչըդոտելու հատկանիշներ: Մյուս կողմից 3-օրյա ժամկետի պահպահման պարագայում տեսչության ստուգաթերթով սահմանված ստուգման ենթակա փաստերի պարզաբանումը/բացահայտումը դառնում է անհնարին, իսկ ստուգումն՝ անարդյունավետ:
Անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն, որի արդյունքում ապահովվում է տեսչական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացումը:
2. Ընթացիկ վիճակը
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին նորմը տեսչական վերահսկողություն իրականացնելիս հնարավորություն է ընձեռնում, որ տնտեսավարող սուբյեկտները, նախապես տեղեկանալով ստուգման մասին սահմանված նորմերին, վերացնում են վերահսկողության ենթակա թերությունները եւ պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը:
3. Կարգավորման նպատակը
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել փոփոխություն, որի արդյունքում կվերացվի առողջապահական եւ աշխատանքի իրավունքի ոլորտում վերահսկողություն իրականացնելիս ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
Ազգային Ժողովի նախագահ
Ալեն Սիմոնյանին
Հարգելի պարոն Սիմոնյան,
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների պահանջները՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում ենք «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի Աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են.
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Հերիքնազ Տիգրանյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:
Խնդրում եմ սահմանված կարգով օրինագիծը դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝ |
Հերիքնազ Տիգրանյան |
Նարեկ Զեյնալյան | |
3-ը հունիսի 2022 |