Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2632-13.05.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում «դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ, դատախազի կարծիքով, հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների, դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը եւ այն վերանայելու միջնորդագիր ներկայացնելու ակտն ընդունած մարմին կամ ակտը վերացնելու միջնորդագիր է ներկայացնում ակտն ընդունած մարմնի համապատասխան վերադաս մարմին կամ պաշտոնատար անձին, իսկ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը՝ նաեւ իրավասու պետական մարմնի ղեկավարին.» բառերը փոխարինել «դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ, դատախազի կարծիքով, հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների, դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը եւ այն վերանայելու կամ վերացնելու միջնորդագիր ներկայացնելու ակտն ընդունած հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմին, իսկ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի դեպքում՝ Քրեակատարողական ծառայության պետին, իսկ նշված մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ակտը վերանայելու եւ այն անփոփոխ թողնելու դեպքում գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, կասեցնելով նշված ակտի գործողությունը, կարող է ակտը վերացնելու միջնորդագիր ներկայացնել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արդարադատության կամ պաշտպանության նախարարին, որը վերջնականապես լուծում է հարցը.» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ