Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի վերնագրում «խնդիրները» բառը փոխարինել «կարգավորման առարկան» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող գործողություններ» բառերը փոխարինել «դրսեւորել դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք» բառերով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «կազմված ձերբակալման արձանագրությունը կամ ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի» բառերը փոխարինել «ձերբակալման մասին քննիչի կայացրած» բառերով.
2) 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության քրեական» բառերը փոխարինել «Քրեական» բառով:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում «կալանավորումը» բառը փոխարինել «կալանքը» բառով:
Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) վերնագրում եւ 1-ին մասում «ՈՒղղիչ» բառը փոխարինել «Քրեակատարողական» բառով,
2) 1-ին մասում հանել «կասկածվող կամ» բառերը.
3) 2-րդ մասում «բուժհաստատություններ» բառը փոխարինել «համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններ» բառերով:
Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «քննչական գործողություններ կատարելու եւ դատական քննությունը կալանավորվածներին պահելու վայրից դուրս կատարելու կապակցությամբ, քննիչի, դատախազի» բառերը փոխարինել «ապացուցողական գործողություններ կատարելու եւ դատական նիստը կալանավորվածներին պահելու վայրից դուրս անցկացնելու կապակցությամբ, քննիչի» բառերով:
Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 7. Ձերբակալված կամ կալանավորված անձի փոխադրումը
Ձերբակալված կամ կալանավորված անձը տեղափոխվում է պահակախմբով՝ պետության միջոցների հաշվին:
Ձերբակալված կամ կալանավորված անձը տեղափոխվում է բավարար լուսավորություն եւ օդափոխություն ունեցող, նրան ավելորդ ֆիզիկական անհարմարություն պատճառելը բացառող փոխադրամիջոցով, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական հսկողությամբ: Տեղափոխման ընթացքում ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է ապահովված լինի համապատասխան նյութակենցաղային եւ սանիտարահիգիենիկ պայմաններով, ինչպես նաեւ հնարավորինս պաշտպանված լինի հասարակական հետաքրքրասիրությունից:
Արդարադատության շահերից ելնելով` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կալանավորված անձը փոխադրվում է կալանավորված կամ ձերբակալված այլ անձանցից անջատ՝ պահպանելով սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված պահանջները:»:
Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «անձն» բառը փոխարինել «անձը, բացի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավունքներից, նաեւ» բառերով.
2) 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով գրավոր եւ բանավոր տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների, ձերբակալման կամ կալանավորման կատարման կարգի եւ պայմանների, դիմումներ եւ բողոքներ ներկայացնելու կարգի մասին, ինչպես նաեւ իր վերաբերյալ մշակված տեղեկատվությունը ստանալու՝ բացառությամբ օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տվյալների.
2) ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի կողմից իր նկատմամբ հարգալից վերաբերմունքի.».
3) 1-ին մասի 13-րդ կետում «գործին» բառը փոխարինել «վարույթին» բառով:
Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «պարտավոր է`» բառերը փոխարինել «, բացի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պարտականությունները կատարելուց, պարտավոր է նաեւ՝» բառերով.
2) 1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-րդ կետ՝
«1.1) կատարել եւ պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված քաղաքացիների պարտականությունները.».
3) 3-րդ կետում «բարեկիրթ» բառը փոխարինել «հարգալից» բառով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-9-րդ կետեր՝
«6) ներկայանալ ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի կանչով.
7) տալ բացատրություններ ձերբակալման կամ կալանավորման կատարման կարգի պահանջները խախտելու վերաբերյալ.
8) պահպանել անձնական եւ ընդհանուր հիգիենայի կանոնները.
9) խնամքով վերաբերվել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի գույքին:»:
Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի իր պաշտպանի հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իրավունք՝ առանց տեսակցությունների թվի եւ տեւողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից, բացառությամբ իր մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի:
Կալանավորված անձի միջնորդության հիման վրա, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, նրան թույլատրվում են նաեւ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցություններ քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ՝ առանց տեսակցությունների թվի եւ տեւողության սահմանափակման (բացառությամբ նրա մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի), եթե դա պայմանավորված է կալանավորված անձին քրեական վարույթի հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ: Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված միջնորդության քննարկումը եւ լուծումը, ինչպես նաեւ կալանավորված անձի կողմից դրա կապակցությամբ կայացված որոշման բողոքարկումն իրականացվում են Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցությունը պաշտպանի հետ տրամադրվում է Քրեական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված փաստաթղթերի, իսկ փաստաբանի հետ՝ նրա անձը հաստատող փաստաթղթի, փաստաբան լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթի, ինչպես նաեւ կալանավորված անձի համապատասխան միջնորդությունը բավարարելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա:
Եթե առկա է ձերբակալված անձի մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ապա պաշտպանի հետ նրա տեսակցության տեւողությունը կարող է սահմանափակվել Քրեական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով:».
2) 7-րդ մասում հանել «փաստաբանը կամ» բառերը, ինչպես նաեւ «դատաբժշկական հետազոտություն» բառերը փոխարինել «բժշկական զննում» բառերով.
3) 8-րդ մասում առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Ձերբակալված օտարերկրյա քաղաքացուն եւ քաղաքացիություն չունեցող անձին տեսակցություն տրամադրվում է նաեւ վերջինիս քաղաքացիության կամ մշտական բնակության պետության իրավասու ներկայացուցչի հետ՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում:».
4) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Ձերբակալված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է սահմանափակվել հսկող դատախազի կողմից հաստատված` քննիչի որոշմամբ, եթե առկա են հիմնավոր պատճառներ, որ այդ իրավունքի իրականացումը կարող է խոչընդոտել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կանխումը կամ խափանումը կամ հանգեցնել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ ապացույցների ոչնչացման կամ վնասման: Այդ մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է ձերբակալված անձին, ինչպես նաեւ ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմին: Կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է սահմանափակվել միայն Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված դատարանի որոշմամբ, ինչի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին: Ձերբակալված օտարերկրյա քաղաքացուն եւ քաղաքացիություն չունեցող անձին տեսակցություն տրամադրվում է նաեւ վերջինիս քաղաքացիության կամ մշտական բնակության պետության իրավասու ներկայացուցչի հետ՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում:».
5) 10-րդ մասում «գործի քննությանը»բառերը փոխարինել «վարույթի իրականացմանը» բառերով:
Հոդված 13. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Ձերբակալված անձանց հեռախոսային խոսակցությունները կարող են սահմանափակվել հսկող դատախազի կողմից հաստատված՝ քննիչի որոշմամբ, եթե առկա են հիմնավոր պատճառներ, որ այդ իրավունքի իրականացումը կարող է խոչընդոտել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կանխումը կամ խափանումը կամ հանգեցնել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ ապացույցների ոչնչացման կամ վնասման: Այդ մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է ձերբակալված անձին, ինչպես նաեւ ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմին:».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Կալանավորված անձանց հեռախոսային խոսակցությունները կարող են սահմանափակվել միայն Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված դատարանի որոշմամբ, ինչի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:».
3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Կալանավորված անձի նամակագրությունը կարող է սահմանափակվել միայն Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված դատարանի որոշմամբ, ինչի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:»:
Հոդված 14. Օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասում «դատավարական գործողությունների» բառերը փոխարինել «ապացուցողական գործողություններին կամ դատական նիստին» բառերով:
Հոդված 15. Օրենքի 21-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 12-րդ եւ 13-րդ մասեր.
«Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց հիվանդության հետեւանքով կալանավորումից ազատելու, անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ ճանաչելու, ինչպես նաեւ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվում է միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը եւ կազմը:
Կալանավորման կատարման խոչընդոտող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 16. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «հանձնուք» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ հեղուկը» բառերը, «ամսվա ընթացքում մինչեւ յոթանասուն կիլոգրամ» բառերը փոխարինել «շաբաթվա ընթացքում մինչեւ քսան կիլոգրամ, ներառյալ՝ հեղուկը» բառերով:
Հոդված 17. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ մաս.
«Կալանավորված անչափահասն օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է միջնակարգ կրթություն:»:
Հոդված 18. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում «ուղղիչ» բառերը փոխարինել «քրեակատարողական» բառերով:
Հոդված 19. Օրենքի 30-րդ հոդվածում՝
1) վերնագրում, 1-ին մասի 2-րդ կետում եւ 2-րդ մասում «քննչական» բառը փոխարինել «ապացուցողական» բառով.
2) 1-ին մասում «հետաքննություն կատարող անձի, դատախազի» բառերը հանել, իսկ «ցուցումով» բառը փոխարինել «հանձնարարականով» բառով:
Հոդված 20. Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի՝
ա. 4-րդ կետը հանել,
բ. 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) դատարանների, իրավապահ, մաքսային եւ հարկային մարմինների աշխատող կամ նախկին աշխատող, պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության ավագ ենթասպայական եւ սպայական կազմերի զինծառայող կամ նախկին զինծառայող կալանավորված անձինք` մյուսներից.».
գ. 8-րդ կետում «գործով անցնող» բառերը փոխարինել «վարույթում ներգրավված» բառերով, իսկ «ցուցումի» բառը փոխարինել «հանձնարարականի» բառով.
դ. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ նոր մաս՝
«Տասնութ տարին լրացած եւ դրական բնութագրվող կալանավորված անձը մինչեւ քսանմեկ տարեկանը լրանալը պահվում է անչափահասների համար նախատեսված կալանավորվածներին պահելու վայրում:»:
Հոդված 21. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում «անձին» բառից հետո, ինչպես նաեւ 2-րդ մասում «օգտվելը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը:
Հոդված 22. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասում «Բուժական ուղղիչ հիմնարկում» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում» բառերով:
Հոդված 23. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ մաս՝ «Ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ ֆիզիկական հարկադրանքը, անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով, թույլատրելի է միայն այն դեպքում, երբ նա չի ենթարկվում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունների կատարմանը վերաբերող՝ իրավասու անձի իրավաչափ կարգադրությունը:»:
Հոդված 24. Օրենքի 42-րդ հոդվածում՝
1) վերնագրում «ազատելու» բառից հետո լրացնել «դեպքերը եւ» բառերը.
2) 2) 1-ին մասում «քրեական վարույթն իրականացնող մարմնի կամ հետաքննության մարմնի» բառերը փոխարինել «քննիչի կամ դատախազի» բառերով.
3) 2-րդ մասում «քրեական վարույթն իրականացնող մարմնի» բառերը փոխարինել «դատախազի կամ դատարանի» բառերով.
4) 3-րդ մասում «Օրենքով» բառը փոխարինել «Քրեական դատավարության օրենսգրքով» բառերով:
Հոդված 25. Օրենքի 44-րդ հոդվածի 2-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Ձերբակալված եւ կալանավորված անձինք ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով իրավունք ունեն բողոքարկելու` Ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի գործողությունները: Սույն մասով ներկայացված բողոքների քննության նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 23-րդ գլխի կարգավորումներն այնքանով, որքանով դրանք կարող են կիրառելի լինել:»:
Հոդված 26. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում «օրենքների պահպանման» բառերը փոխարինել «հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության» բառերով:
Հոդված 27. Օրենքի 48-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 6-րդ կետում «կալանավորումը» բառը փոխարինել «կալանքը» բառով, իսկ «տակ պահելու» բառերը հանել.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ մասով՝ «Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, չեն կարող հաղորդակցվել կալանավորված անձի հետ, եթե նրանք ներառված են կալանքը կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատարանի որոշմամբ սահմանված այն անձանց շրջանակում, որոնց հետ մեղադրյալի հաղորդակցությունը սահմանափակված է:»:
Հոդված 28.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից: