Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-30114-17.06.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 17-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 3-րդ կետից հետո դնել «.» նշանը, այնուհետեւ լրացնել նոր 4-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«4) ավագանին՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ինքնաարձակման մասին որոշում է կայացրել».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.

«Համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության արդյունքում համայնքի ղեկավար չի ընտրվում կամ համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրվում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն