Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3121-22.06.2022-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասում «փոխնախարարներին,» բառից հետո լրացնել «բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքների նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 1.3 պաշտպանության ոլորտ, զինված ուժերի բարեփոխումներ բաժնի դրույթներին (պաշտպանության բնագավառի շարունակական բարեփոխումներ, կառավարման եւ զորային օղակներում կազմակերպչական եւ հաստիքային փոփոխություններ) համահունչ եւ ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրենսդրական ապահովումն իրականացնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում համապետական մակարդակում պաշտպանական ոլորտի ռազմավարական պլանավորման հստակ ալգորիթմ եւ օրենսդրորեն կարգավորված չէ ռազմավարությունների, պլանների եւ ծրագրերի մշակման հաջորդականությունը՝ ոչ ժամանակային եւ ոչ էլ ենթակայության առումով: Այդ առումով, ՀՀ անվտանգության խորհրդի՝ որպես պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանող սահմանադրական մարմնի, գործունեության շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել «Պաշտպանության մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) հստակեցնել խորհրդին վերապահված ռազմավարությունների, պլանների եւ ծրագրերի հաստատման իրավասությունը՝ դրանք ընդգրկելով մեկ միասնական ՀՀ պաշտպանության պլանում, պաշտպանության ոլորտում հստակեցնել Կառավարության լիազորությունները՝ առանձին շարադրելով զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառում իրավասությունները, ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքի համակարգային փոփոխությունների, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի՝ որպես ՀՀ զինված ուժերի ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձի, ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության առանձնահատկությունների շրջանակներում առավել հստակ եւ տարանջատված սահմանել ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ գլխավոր շտաբի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գործառույթների շրջանակը, ղեկավարման ուղղահայացի համակարգի բարելավման եւ ԶՈՒ ղեկավարման արդյունավետության բարձրացման նպատակով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը սահմանել որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, այդ նպատակով անհրաժեշտ կարգավորումներ եւ առանձնահատկություններ նախատեսելով նաեւ «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում նախատեսված՝ Կառավարության անդամի՝ զորահավաքային զորակոչից ազատման կարգավորումը ներառել նաեւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում, ինչպես նաեւ նախատեսել որոշակի ընտանեկան պայմաններ ունեցող անձանց՝ զորահավաքային զորակոչին ոչ ենթակա լինելու հանգամանքը՝ հաշվի առնելով 2020 թվականին հայտարարված զորահավաքային զորակոչի վերլուծության արդյունքները, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացված մտահոգությունները: Բացի այդ, օրենքի ընդունումից հետո պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ամրագրման ենթակա պաշտոնների մասնագիտությունների շրջանակի եւ ծավալի որոշման գործընթացում կազմակերպությունների մասով ծագել են խնդիրներ: Մասնավորապես, օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ զորահավաքային ամրագրումը զորահավաքային ռեսուրսների հաշվառման եւ վերլուծության հատուկ համակարգ է, որն իրականացվում է ռազմական դրության եւ զորահավաքի ժամանակ հանրապետության տնտեսության բնականոն գործունեությունն ապահովելու եւ բնակչության կենսական պահանջմունքները բավարարելու նպատակով, իսկ նույն հոդվածի 3-րդ մասում նախատեսվում է ընդհանրապես կազմակերպությունների բնականոն գործունեությունը չխաթարելու նպատակով աշխատողների ամրագրումը՝ առանց հստակեցնելու կազմակերպությունների գործունեության բնույթը եւ ուղղությունները: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել եւ նպատակային դարձնել 23-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները:
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 04.072019թ. N 922-Լ որոշումը, վերանայել ՀՀ վարչապետի 25.07.2019թ. N 992-Լ որոշումը, վերանայել կամ ընդունել ՀՀ կառավարության, Անվտանգության խորհրդի եւ ՀՀ ՊՆ մի շարք այլ ակտեր:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառում իրավասությունները, հստակեցնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության եւ ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի գործունեությունը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ եւ ծրագրեր ներառելով մեկ ընդհանուր՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում, խմբագրվում եւ հստակեցվում են ՀՀ պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաեւ հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոններն ըստ անհրաժեշտության եւս զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ, ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, ամրագրման գործընթացում սահմանվում է, որ ամրագրվում են զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների աշխատողները, անհրաժեշտ առանձնահատուկ կարգավորումներ են սահմանվում պետական կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներում:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Օրենքների նախագծերի փաթեթը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, վեցերորդ, յոթերորդ պարբերությունների եւ 2-րդ, 3-րդ, 5-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ պաշտպանության համակարգի բոլոր կառույցների եւ բաղադրիչների համակարգված եւ ներդաշնակ գործունեության, խնդիրների եւ ռեսուրսների արդյունավետ պլանավորման, զինված ուժերի կառավարման եւ ղեկավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պաշտպանության նախարարություն» բաժնի 4-րդ կետի 4.3 ենթակետի պահանջների կատարման հետ:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն