Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը «փոխնախարարներին,» բառից հետո լրացնել «բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: