Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում «պաշտոնները» բառից հետո լրացնել «, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոնների, որոնք օրենքով սահմանված դեպքում կարող են հանդիսանալ նաեւ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված պետական ծառայության պաշտոն, որը զբաղեցվում է պետական ծառայության տվյալ տեսակը կարգավորող օրենքով սահմանված կարգով».
2) 5-րդ մասում «ուժով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների, որոնք գործում են նաեւ օրենքով սահմանված լիազորությունների հիման վրա,» բառերը.
3) 6-րդ մասի առաջին նախադասությունում «պաշտոնակատարներ,» բառերից հետո լրացնել «բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների,» բառերը.
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «վարչապետը» բառից հետո լրացնել «, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: