Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի.
1) 7-րդ մասում «նախարարը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալների» բառերը.
2) 9-րդ մասում «առաջարկությամբ» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: