Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Օրենքով սահմանված դեպքում պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի առաջին տեղակալն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է, ով չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին փոխարինող առաջին տեղակալ»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ օրենքով ի պաշտոնե առաջին տեղակալ հանդիսացող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի վրա:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: