Armenian ARMSCII Armenian
309-22.06.2022-

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լիզա Ռաֆիկի Գրիգորյանի, Կարեն Հովհաննեսի Թումանյանի եւ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի թեկնածությունները: