Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) սահմանում է պետական գույքի նվիրատվության կարգը.»,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14 -22-րդ կետերով.
«14) հաստատում է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու կարգը.
15) հաստատում է պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու, դրանց գործունեությունը վերլուծելու եւ արդյունքներն ամփոփելու, գործունեության արդյունավետությունը որոշելու, գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատելու կարգը.
16) հաստատում է 50 եւ ավելի տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը.
17) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի եւ շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու եւ սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու եւ պայմանագրերի կնքման կարգը.
18) հաստատում է պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը.
19) հաստատում է պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կառավարման գործընթացի կարգը.
20) հաստատում է պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացված, պետական ոչ առեւտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններին եւ հիմնադրամներին հանձնված պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու եւ այլ պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացնելու ու պետական ոչ առեւտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններին եւ հիմնադրամներին հանձնելու կարգը.
21) հաստատում է պետական կառավարման համակարգի մարմինների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովման կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման կարգը.
22) հաստատում է պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացման կարգը:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23 - 27-րդ կետերով.
«23) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված դեպքերում եւ կարգով՝ որոշում է կայացնում պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու եւ այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու մասին.
24) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով՝ ընդունում է պետական սեփականություն համարվող գույքի վաճառքի մասին որոշում.
25) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով՝ իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովումը կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման գործընթացը.
26) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով՝ իրականացնում է պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կառավարման գործընթացը.
27) մշակում է պետական գույքի նվիրատվության մասին իրավական ակտերի նախագծեր եւ անհրաժեշտության դեպքում իրականացնում է նվիրատվության գործընթացը:»:
Հոդված 3. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Կառավարությունը հաստատում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացում կատարելը պայմանավորված է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների եւ Վարչապետի հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից: Մասնավորապես՝ պետական գույքի կառավարման ոլորտում Կառավարության եւ Վարչապետի որոշումները պետք է ընդունվեն Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով կարող են օրենքով լիազորվել Կառավարությանը եւ Վարչապետին ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Յուրաքանչյուր դեպքում կոնկրետ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունելու՝ Սահմանադրությամբ նախատեսված այս կամ այն մարմնի լիազորությունը պետք է ուղղակիորեն նախատեսված լինի օրենքով:
Վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականով հանձնարարվել է Կառավարության եւ Վարչապետի որոշումների նախագծեր մշակելիս եւ շրջանառելիս առաջին հերթին ստուգել եւ հավաստիանալ, թե արդյո՞ք Կառավարությունը եւ Վարչապետը լիազորված են ընդունելու նման որոշում, թե՝ ոչ (առկա է արդյո՞ք համապատասխան լիազորող նորմ), բացառել լիազորող նորմ չունեցող Կառավարության եւ Վարչապետի որոշումների նախագծերի ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ ու այդպիսի նախագծեր ներկայացվելու դեպքում դրանք չեն ընթացքավորվելու: Միաժամանակ հանձնարարվել է Գույքագրել մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության եւ Վարչապետի որոշումները եւ նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական կարգավորումները: Այդ նպատակով Կոմիտեում գույքագրվել են պետական գույքի կառավարման գործունեության ոլորտին առնչվող Կառավարության եւ Վարչապետի համապատասխան որոշումները, եւ հայտնում ենք, որ առկա են Պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական այնպիսի նորմատիվ իրավական ակտեր, որոնք ընդունվել եւ ուժի մեջ են մտել ավելի վաղ քան «Պետական գույքի կառավարման մասին» օրենքը, եւ որով սահմանված չեն պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ կառավարության իրավասությունները, միաժամանակ պետական գույքի կառավարման բնագավառում իրականացվող արմատական բարեփոխումների եւ Կառավարության հանձնարարականներով եւս մշակվում են իրավական ակտեր, որոնց համար նույնպես անհրաժեշտ է ամրագրել Կառավարարության լիազորող նորմը: Վերոգրյալը վերաբերում է հետեւյալ իրավական ակտերին.
- պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու կարգը,
- պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու, դրանց գործունեությունը վերլուծելու եւ արդյունքներն ամփոփելու, գործունեության արդյունավետությունը որոշելու, գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատելու կարգը,
- 50 եւ ավելի տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը.
- ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի եւ շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու եւ սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու եւ պայմանագրերի կնքման կարգը,
- պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը,
- պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կառավարման գործընթացի կարգը,
- պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացված, պետական ոչ առեւտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններին եւ հիմնադրամներին հանձնված պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու եւ այլ պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացնելու ու պետական ոչ առեւտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններին եւ հիմնադրամներին հանձնելու կարգը,
- հաստատում է պետական կառավարման համակարգի մարմինների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովման կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման կարգը,
- պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացման կարգը:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել լրացնել նաեւ Կոմիտեի լիազորությունները սահմանող հոդվածը, մասնավորապես՝
- ՀՀ կառավարության սահմանված կարգով՝ պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու եւ այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու գործընթացի իրականացումը,
- ՀՀ կառավարության սահմանված կարգով՝ պետական սեփականություն համարվող գույքի վաճառքի մասին որոշում ընդունելու պահանջը,
- ՀՀ կառավարության սահմանված կարգով` պետական կառավարման համակարգի մարմինների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովման կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման գործընթացի իրականացումը,
- ՀՀ կառավարության սահմանված կարգով՝ պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կառավարման գործընթացի իրականացումը,
27) պետական գույքի նվիրատվության մասին իրավական ակտերի նախագծերի մշակումը, անհրաժեշտության դեպքում նվիրատվության գործընթացի իրականացումը:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ Վարչապետի հանձնարարականների կատարումը պատշաճ ապահովելու համար, եւ նշված խնդիրների կարգավորման նպատակով Կոմիտեի կողմից մշակվել է սույն օրենքի նախագիծը, որով Կառավարությանը կտրվի լիազորություններ պետական գույքի կառավարման ոլորտում իրավական ակտեր ընդունելու:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Պետական գույքի կառավարման ոլորտում՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակման գործընթացում վեր են հանվել ոլորտային այն բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, որոնք թեեւ նախկինում ընդունվել են տվյալ ժամանակահատվածում գործող կարգավորումներին համապատասխան եւ շարունակում են գործել, սակայն ներկայումս Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում ամրագրված կարգավորումների համատեքստում, օրենքով նախատեսված լիազորող նորմերի բացակայությամբ պայմանավորված, խնդրահարույց են, ինչպես նաեւ պետական գույքի կառավարման ոլորտում նոր կարգավորումներ ավելացնելու նպատակով համապատասխան հանձնարարականների կատարումներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, առաջարկվում է հանդես գալ համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ՝ մասնավորապես «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ եւ 7-րդ հոդվածներում կատարել համապատասխան փոփոխություն եւ լրացումներ, որով կապահովի Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:
2. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կբացառվի համապատասխան լիազորող նորմ չունեցող Կառավարության եւ Վարչապետի որոշումների կիրառությունը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
4. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».
Օրենքի նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից, քանի որ օրենսդրական ակտի ընդունումը պայմանավորված Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարմամբ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում