«27.1) տեղական՝ շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային եւ գյուղական խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերի պահանջների կատարման համար անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ է կատարում համապատասխան ակտերում կամ ուժը կորցրած ճանաչում տեղական՝ շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային եւ գյուղական խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը.»:
Հոդված 2. Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) տեղական՝ շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային եւ գյուղական խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերի պահանջների կատարման համար անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ է կատարում համապատասխան ակտերում կամ ուժը կորցրած ճանաչում տեղական՝ շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային եւ գյուղական խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը.»:
Հոդված 3. Օրենքի 96-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1-ին կետով եւ 59-րդ հոդվածի 2-րդ մասի 5.1-ին կետով սահմանված լիազորության նկատմամբ մասնագիտական հսկողություն է իրականացնում տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: