Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մարտի 24-ի թիվ ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ մաս.
«6. Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում դեպոզիտ հաշիվ, որում կուտակվող միջոցները տնօրինվում են Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից:»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի՝
1. 7-րդ կետում «հրաժարականի դիմում» բառերից առաջ լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից» բառերը:
2. 7-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8-րդ կետով.
«8) հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմումը Վարչապետին ներկայացնելը եւ վերջինիս կողմից նրան պաշտոնից ազատելը:»:
Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածի՝
1. 15-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության համար ձեւավորված մրցութային հանձնաժողովի գործունեությունը դադարում է, եթե անցկացվող մրցույթների արդյունքում համալրվել է եւ՛ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման, եւ՛ ինքնավար պաշտոնների համալրման արդյունքում թափուր պաշտոնների 60 տոկոսը: Հակակոռուպցիոն կոմիտեի մնացած թափուր պաշտոնների համալրման համար նոր մրցույթ անցկացվում է սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված մրցութային հանձնաժողովի կողմից:»:
2. 16-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից» բառերը, իսկ «11-րդ» թիվը փոխարինել «12-րդ» թվով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: