Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6.Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում դեպոզիտ հաշիվ: Դեպոզիտ հաշվի ֆինանսական միջոցների տնօրինման կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:ա:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) 7-րդ կետը «հրաժարականի դիմում» բառերից առաջ լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմում վարչապետին ներկայացնելը եւ վերջինիս կողմից նրան պաշտոնից ազատելը:»:
Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածում՝
1) 15-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության համար ձեւավորված մրցութային հանձնաժողովի գործունեությունը դադարում է, եթե անցկացվող մրցույթների արդյունքով համալրվել է եւԲ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման, եւԲ ինքնավար թափուր պաշտոնների 60 տոկոսը: Հակակոռուպցիոն կոմիտեի մնացած թափուր պաշտոնների համալրման համար նոր մրցույթ անցկացնում է սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված մրցութային հանձնաժողովը:».
2) 16-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից» բառերը, իսկ նույն մասի «11-րդ» բառը փոխարինել «12-րդ» բառով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: