Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-3201-29.06.2022-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.3.-րդ մասով.

«17.3. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում թերլիցքավորում հայտնաբերվելու փաստով տուգանք նշանակելու մասին վարչական ակտի անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում բաշխիչ կայաններիի վրա, վարորդին տեսանելի հատվածում չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահ սկողություն իրականացնող տեսչական մարմինը մեկ ամիս ժամկետով փակցնում է «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ցուցանակ: Ցուցանակի ձեւը եւ տեղադրման կարգը հաստատում է չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.4.-րդ մասով.

«17.4. Օրենքի 9-րդ հոդվածի 17.3.-րդ մասով նախատեսված ցուցանակի վնասման, թաքցնելու կամ դրա տեսանելիությունը նվազեցնելու կամ խոչընդոտելու դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո, բաշխիչ կայանների վրա չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը կրկին փակցնում է նույն ցուցանակը մեկ ամիս ժամկետով:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25-րդ մասով.

«25. Տնտեսվարող սուբյեկտները (ըստ հասցեների) պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR կոդեր: QR կոդերին ներկայացվող պահանջները եւ դր անց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձեւը սահմանում է ՀՀ կառավարությունը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: