ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Բազմազավակ մայր
Կին, որը ծնել եւ (կամ) որդեգրել է եւ խնամում է չորս եւ ավելի երեխա եւ խնամում է ընտանիքում նրանց մինչ եւ 18 տարին լրանալը:
Հոդված 2. Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին օրենսդրությունը
Բազմազավակ մայրերի պետական խրախուսման հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, իրավական այլ ակտերով:
Հոդված 3 . Պետական խրախուսում ստանալու իրավունքը
Պետական խրախուսում ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձիք` սույն օրենքում նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
Հոդված 4 . Բազմազավակ մայրերի պետական խրախուսումը
1. Բազմազավակ մայրերին խրախուսելու նպատակով շնորհվում են հետեւյալ կոչումները.
ա/ 10 եւ ավելի երեխա ծնած եւ (կամ) որդեգրած մայրերին շնորհվում է «Հայաստանի պատվավոր մայր» պատվավոր կոչումը` «Հայաստանի պատվավոր մայր» մեդալի պարգեւատրումով.
բ/ 8-9 երեխա ծնած եւ (կամ) որդեգրած մայրերին շնորհվում է «Մայրական սխրանք առաջին աստիճանի» պատվավոր կոչումը` «Մայրական սխրանք առաջին աստիճանի» շնորհագրի եւ կրծքանշանի պարգեւատրումով.
գ/ 6-7 երեխա ծնած եւ (կամ) որդեգրած մայրերին շնորհվում է «Մայրական սխրանք երկրորդ աստիճանի» պատվավոր կոչումը` «Մայրական սխրանք երկրորդ աստիճանի» շնորհագրի եւ կրծքանշանի պարգեւատրումով.
դ/ 4-5 երեխա ծնած եւ (կամ) որդեգրած մայրերին շնորհվում է « » պատվավոր կոչումը` «Մայրական սխրանք երրորդ աստիճանի» շնորհագրի եւ կրծքանշանի պարգեւատրումով.
2. Սույն օրենքով սահմանված պատվավոր կոչումների ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5 . Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը: