Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասը «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն» բառերից հետո լրացնել «՝ նույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կամ «է» կետերով կամ 2.1-ին մասի «զ» կամ «զ2» կետերով սահմանված պահանջը՝ յուրաքանչյուր խախտման դեպքի համար երկու հարյուր հազար դրամի չափով.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: