Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-2382-20.04.2022,04.07.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 52-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ:»:

Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Տեղեկանք
Ամփոփաթերթ