Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 224-րդ հոդվածում «201-րդ հոդվածի 1-ին» բառերը փոխարինել «201-րդ հոդվածի 1-ին (բացառութամբ պետական սահմանը հատելիս հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի)» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 224.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 224.1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարմինները ձերբակալվածներին պահելու վայրերում քննում են սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված՝ ձերբակալվածներին պահելու վայրերում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը եւ սույն օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն վարչական իրավախատումների վերաբերյալ գործերը, որոնք հայտնաբերվել են պետական սահմանի անցման կետերում:
2. Սույն օրենգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ձերբակալվածներին պահելու վայրի պետը:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտագության ծառայության անունից սույն օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ստորաբաժանման պետը կամ սահմանային վերահսկողության ստորաբաժանման խմբի պետը:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
Տեղեկանք օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ