Հոդված 1. «Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում «սահմանված կարգով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի պատվերի ձեւավորման, համաձայնեցման, ստացման, հաշվառման եւ բաշխման կարգով» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: