Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2892-07.07.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 34-րդ եւ 35-րդ կետերով.

«34) ակցիա՝ կիրառվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված իմաստով.

35) զեղչ՝ կիրառվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված իմաստով:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի «է» ենթակետում «զեղչեր կամ ակցիաներ» բառերը փոխարինել «ակցիաներ, այդ թվում՝ զեղչեր,» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Տեղեկանք օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ