Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 34-րդ եւ 35-րդ կետերով.
«34) ակցիա՝ կիրառվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված իմաստով.
35) զեղչ՝ կիրառվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված իմաստով:»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի «է» ենթակետում «զեղչեր կամ ակցիաներ» բառերը փոխարինել «ակցիաներ, այդ թվում՝ զեղչեր» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: