Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-337-11.07.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ՝ արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ եւ բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով գործնականում առաջացած այնպիսի խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որոնք կապված են արտաքին գործերի նախարարության բնականոն գործունեության ապահովման, արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրության հետ ներդաշնակեցման ապահովման հետ:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը եւ ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ արտաքին գործերի նախարարությունում գլխավոր քարտուղարի (որը դիվանագիտական պաշտոն է) պաշտոնի համար կսահմանվի հինգ տարվա դիվանագիտական ծառայության ստաժ՝ նախկին տասը փոխարեն:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարի համար սահմանված է չորս տարվա հանրային ծառայության ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական ստաժ, իսկ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում գլխավոր քարտուղարի համար սահմանված է տասը տարվա դիվանագիտական ծառայության ստաժ: Հաշվի առնելով դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները՝ գտնում ենք, որ առկա անհամապատասխանությունը վերացնելու համար անհրաժեշտ է ավելի փոքր չափ նախատեսել, որը հնարավորության կտա թեկնածուների ավելի լայն շրջանակի միջեւ ընտրություն կատարել:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն