Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքում (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «համայնքի ղեկավար» եւ «համայնքի ղեկավարի պաշտոնակատար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ համամասնական ընտրակարգով ձեւավորված ավագանու)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) Վերնագրում «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով,
2) 1-ին մասի «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով,
3) 3-րդ մասի «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածում՝
1) Վերնագրում «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով,
2) 1-ին մասի «Եթե» բառից հետո ավելացնել «մեծամասնական ընտրակարգով ընտրված» բառերով,
3) 2-րդ մասի «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Գործող համայնքի ղեկավարը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր համայնքի ղեկավարը քվեարկությունից անմիջապես հետո ստանձնում է իր լիազորությունները:»:
Հոդված 5. Օրենքի 69-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ կամ 142.3-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավար չի ընտրվում:».
2) 3-րդ մասում «ավագանու լիազորությունները» բառերից առաջ ավելացնել «Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված հիմքերով» բառերը:
3) 6-րդ մասում երկրորդ նախադասության «նիստը հրավիրում է» բառերը փոխարինել «առաջին նստաշրջանն անցկացվում է» բառերով.
4) 6-րդ մասը «հետո՝ 10-րդ օրը» բառերից հետո լրացնել «, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը» բառերով:
Հոդված 6. Օրենքի 70-րդ հոդվածի 4-րդ մասի «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով:
Հոդված 7. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ մանդատը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ տրվում է համապատասխան կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում: Եթե վերջինս հրաժարվում է մանդատից, ապա նա հանվում է թեկնածուների ցուցակից: Եթե ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:»:
Հոդված 8. Օրենքի 72-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «նիստի» բառը փոխարինել «նստաշրջանի» բառով:
2) 2-րդ մասում «նիստը» բառը փոխարինել «նստաշրջանը» բառով:
3) 2-րդ մասը «հետո` 10-րդ օրը» բառերից հետո լրացնել «, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը» բառերով:
Հոդված 9. Օրենքի հոդված 74-ը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասում «համայնքի ղեկավարի կողմից» բառերը փոխարինել «ավագանու» բառով:
Հոդված 11 Օրենքը ավելացնել 76.1.-րդ հոդվածով՝ հետեւյալ շարադրությամբ՝
«Հոդված 76.1.. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը
1. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը տեղի է ունենում սույն օրենքի 64-րդ հոդվածի 7-13-րդ մասերով սահմանված կարգով:
2. Համայնքի ղեկավարը, անկախ իր ընտրության ժամկետից, պաշտոնավարում է մինչեւ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտը:»:
Հոդված 12.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Առկա իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2021 թվականին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ եւ համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ, որոնք գույքագրվել են ինչպես իրավակիրառողների, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների եւ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի կողմից:
Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ու կից նախագծերի փաթեթով առաջարկվում է լուծել ի հայտ եկած խնդիրները:
Մ Համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների փորձը ցույց տվեց, որ մեկ ընդհանուր քվեաթերթիկով կազմակերպվող ընտրությունների դեպքում անվավեր քվեաթերթիկների թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան տարբեր քվեաթերթիկներով (Ազգային ժողովի ընտրությունների մոդելով) անցկացվող քվեաթերթիկներով կազմակերպվող ընտրությունների ժամանակ: Մեկ քվեաթերթիկով կազմակերպվող քվեարկությունների ժամանակ պահպանվում են ընտրողի քվեարկությունը վերահսկելու ռիսկերը:
Մ Քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակման պրակտիկան ցույց է տվել, որ այդ համակարգի կիրառման պայմաններում տեղամասերում ավելի քիչ են խնդիրներ առաջանում, ինչպես նաեւ բարձրանում է ընտրական համակարգի նկատմամբ վստահության մակարդակը: Սակայն գործող կարգավորումներով քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակումը նախատեսված է միայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ:
Մ Նոր ձեւավորված ավագանիների առաջին նիստերի շուրջ ծագած դատական վեճերի իրավակիրառ պրակտիկան ցույց տվեց, որ վարչական դատավարության օրենսդրությունը թերի է եւ պետք է լրացվի:
Մ Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեկնածուի համար պահանջվող չափանիշները: Միեւնույն ժամանակ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների համար գործում են պատգամավորների համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ինչպես նաեւ ամրագրված է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: Ընտրական օրենսգրքի (42-րդ հոդված) գործող կարգավորումները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուների համար սահմանում են լրացուցիչ պահանջներ, ինչի հնարավորությունը Սահմանադրությունը չի նախատեսում:
2. Առաջարկվող կարգավորումները
Մ Նախագծերի փաթեթով առաջարկվում է համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պարագայում, անկախ նրանից, թե ընտրողների թիվը որքան է, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար նախատեսել առանձին քվեաթերթիկներ՝ այսպիսով վերացնելով քվեարկության ընթացքում գրիչների օգտագործումը: Այս մոտեցումը ներդնելու նպատակով առաջարկվում է կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) եւ վերջիններիս համամասնական ցուցակների առաջին երեք թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը սահմանել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ: Այդպիսով ընտրական հանձնաժողովներին հնարավորություն տալով ավելի շուտ սկսել քվեաթերթիկների տպագրման գործընթացը:
Մ Առաջարկվում է համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ իրականացնել տեղամասերում քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակում:
Մ Առաջարկվում է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանել, որ համամասնական ընտրակարգով ձեւավորված ավագանու առաջին նստաշրջանում համայնքի ղեկավարի ընտրության հետ կապված հայցերը եւս ընտրական վեճեր են եւ, որ դրանք պետք է քննվեն ու լուծվեն հատուկ՝ արագացված կարգով, կոլեգիալ կազմով:
Մ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուի համար Ընտրական օրենսգրքով սահմանված լրացուցիչ պահանջներն առաջարկվում է հանել, ու այդ մասով կարգավորումները դարձնել Սահմանադրությանը համահունչ:
Մ Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վարձատրության չափերը: Առաջարկվող գործակիցները ավելի համահունչ են Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակին:
3. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագծերի փաթեթի մշակմանը մասնակցել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները: Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել նաեւ քաղաքացիական հասարակության, մասնավորապես, դիտորդական առաքելությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կարծիքները եւ դիտարկումները:
4. Ակնկալվող արդյունքներ
Փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի շտկել նախորդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկած խնդիրները, նպաստելով ընտրական համակարգի էլ ավելի կատարելագործմանը, վերջին չորս տարիներին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հայաստանում ձեւավորված ժողովրդավարության բարձր մակարդակի էլ ավելի բարելավմանը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հարգելի՛ պարոն Սիմոնյան,
Ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարմանմասին օրենքում» լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եվ պետականծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են՝
1. օրենքի նախագծերը,
2. օրենքի նախագծերի , փաթեթի ընդունման հիմնավորումը,
3. գործող օրենքներում լրացվող եւ փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները.
Նախագծի հիմնական զեկուցողն է Արթուր Հովհաննիսյանը:
Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝ ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավորներ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆ