Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-3391-13.07.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքում (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «համայնքի ղեկավար» եւ «համայնքի ղեկավարի պաշտոնակատար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ համամասնական ընտրակարգով ձեւավորված ավագանու)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) Վերնագրում «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով,

2) 1-ին մասի «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով,

3) 3-րդ մասի «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) Վերնագրում «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով,

2) 1-ին մասի «Եթե» բառից հետո ավելացնել «մեծամասնական ընտրակարգով ընտրված» բառերով,

3) 2-րդ մասի «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Գործող համայնքի ղեկավարը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր համայնքի ղեկավարը քվեարկությունից անմիջապես հետո ստանձնում է իր լիազորությունները:»:

Հոդված 5. Օրենքի 69-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ կամ 142.3-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավար չի ընտրվում:».

2) 3-րդ մասում «ավագանու լիազորությունները» բառերից առաջ ավելացնել «Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված հիմքերով» բառերը:

3) 6-րդ մասում երկրորդ նախադասության «նիստը հրավիրում է» բառերը փոխարինել «առաջին նստաշրջանն անցկացվում է» բառերով.

4) 6-րդ մասը «հետո՝ 10-րդ օրը» բառերից հետո լրացնել «, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 70-րդ հոդվածի 4-րդ մասի «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով:

Հոդված 7. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ մանդատը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ տրվում է համապատասխան կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում: Եթե վերջինս հրաժարվում է մանդատից, ապա նա հանվում է թեկնածուների ցուցակից: Եթե ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:»:

Հոդված 8. Օրենքի 72-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «նիստի» բառը փոխարինել «նստաշրջանի» բառով:

2) 2-րդ մասում «նիստը» բառը փոխարինել «նստաշրջանը» բառով:

3) 2-րդ մասը «հետո՝ 10-րդ օրը» բառերից հետո լրացնել «, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը» բառերով:

Հոդված 9. Օրենքի հոդված 74-ը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասում «համայնքի ղեկավարի կողմից» բառերը փոխարինել «ավագանու» բառով:

Հոդված 11. Օրենքը ավելացնել 76.1.-րդ հոդվածով՝ հետեւյալ շարադրությամբ՝

«Հոդված 76.1. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը

1. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը տեղի է ունենում սույն օրենքի 64-րդ հոդվածի 7-13-րդ մասերով սահմանված կարգով:

2. Համայնքի ղեկավարը, անկախ իր ընտրության ժամկետից, պաշտոնավարում է մինչեւ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտը:»:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: