1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնում կարող են առաջադրվել թեկնածուներ:».
2) 6-րդ եւ 12-րդ մասերի «թափուր մնացած» բառերը փոխարինել «համապատասխան» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: