Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10. Որպես անհատ ձեռնարկատեր (սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ կրկին որպես անհատ ձեռնարկատեր) հաշվառված անձին գործակալությունը տրամադրում է նաեւ հարկային մարմնի սահմանած ձեւով ծանուցում՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային համակարգերի ու դրանց ընտրության նպատակով հայտարարություններ ներկայացնելու ժամկետների, ինչպես նաեւ փոխկապակցվածության հիմքով հարկման հատուկ համակարգերում գործելու սահմանափակումների վերաբերյալ: Սույն մասով նախատեսված ծանուցումն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով:»:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12. Իրավաբանական անձանց գործակալությունը տրամադրում է նաեւ հարկային մարմնի սահմանած ձեւով ծանուցում՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային համակարգերի ու դրանց ընտրության նպատակով հայտարարություններ ներկայացնելու ժամկետների, ինչպես նաեւ փոխկապակցվածության հիմքով հարկման հատուկ համակարգերում գործելու սահմանափակումների վերաբերյալ: Սույն մասով նախատեսված ծանուցումն ուղարկվում է իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի էլեկտրոնային փոստի հասցեով:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
11.11.2022
ՀՕ-409-Ն