Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-341-18.07.2022-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ ԵՎ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ Պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու եւ լրացուցիչ նորարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել եւ իրականացնել Պետական հատվածի արդիականացման 4-րդ Ծրագիրը (ՊՀԱԾ 4): Դրա վերաբերյալ 2021թ. նոյեմբերի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարը Համաշխարհային բանկին ուղղված պաշտոնական նամակով վերահաստատել է ՊՀԱԾ 4-ի կարեւորությունը եւ 30 միլիոն ԱՄՆ դոլար գումարով ծրագրի կողմնորոշիչ բյուջեն:

Պետական հատվածի արդիականացման 4-րդ Ծրագրի նպատակն է՝ քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումների, պետության  եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման եւ ընտրված էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով աջակցել պետական կառավարման համակարգի արդիականացմանը:

Ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին: Ապահովելով պետական կառավարման համակարգի հաջող զարգացման շարունակականությունը՝ ՊՀԱԾ 4-ի շրջանակներում ներառված գործողությունները հնարավորություն կտան.

Առաջարկվող 4-րդ ծրագիրը հիմնվում է ՀԲ աջակցությամբ իրականացված նախորդ երեք ՊՀԱԾ-ների ձեռքբերումների վրա՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանում հանրային հատվածի գործառույթների եւ ծառայությունների արդիականացման ուղղությամբ GovTech՝ հանրային հատվածի արդիականացման համապետական մոտեցման ներդնումը: Ծրագրի հաջող իրականացման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ընտրված պետական ծառայությունների արդյունավետությունը ու բարելավել դրանց հասանելիությունը բիզնեսի եւ քաղաքացիների համար:

Այսպիսով, հանրային ծառայությունների լայն շրջանակի արդիականացման արդյունքում նախատեսվում է մեծացնել մատուցվող հանրային ծառայությունների արդյունավետությունը եւ հասանելիությունը բիզնեսի եւ քաղաքացիների համար՝ նպաստելով ներառական տնտեսական աճի ապահովմանը:

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2022 թվականի մարտի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացումը համարում ենք նպատակահարմար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագրով Բանկը համաձայնում է Վարկառուին տրամադրել [քսանվեց միլիոն հինգ հարյուր հազար եվրո գումարով (€26,500,000) վարկ, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով (Վարկ)՝ սույն Համաձայնագրի Առդիր 1-ում նկարագրված ծրագրի (Ծրագիր) ֆինանսավորմանն աջակցելու համար:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու լրացուցիչ պայմանները բաղկացած են հետեւյալից.

(ա) Վարկառուն ՊԿՀԲՀ-ի միջոցով ընդունել է Ծրագրի գործառնական ձեռնարկը՝ սույն Համաձայնագրի Առդիր 2-ի I.Բ բաժնի դրույթներին համապատասխան:

(բ) Վարկառուն, ՊԿՀԲՀ-ի միջոցով, ընտրել է մինչեւ վեց հանրային ծառայություններ, որոնք պետք է թվայնացվեն Ծրագրի Մաս 2.2-ի շրջանակներում եւ սահմանել դրանց համապատասխան ելակետային արժեքները՝ բոլորն էլ Բանկի համար ընդունելի ձեւով:

Ուժի մեջ մտնելու ժամկետը Ստորագրման ամսաթվից հետո հարյուր ութսուներորդ (180) օրն է:

Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝                ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ
 
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

2022Թ. ՄԱՐՏԻ 15-ԻՆ ԵՎ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վարկային համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող դրույթ, ինչպես նաեւ օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Վարկային համաձայնագիրը ենթակա է վավերացման:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝              ԵՐԱՆՈՒՀԻ ԹՈՒՄԱՆՅԱՆՑ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ ԵՎ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ
Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ 2022 թվականի մարտի 15-ին եւ մարտի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության համար առկա են ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ, մասնավորապես.

Համաձայնագրի Հոդված 2-ի 2.01 կետում սահմանված է, որ ՎԶՄԲ-ն համաձայնում է ՀՀ-ին տրամադրել վարկ՝ 26 500 000 եվրո գումարի չափով:

Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 14.5 տարի, վարկի տարեկան տոկոսադրույքը՝ բազիսային տոկոսադրույք (6-ամսյա EURIBOR) + լողացող սպրեդ:  Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար՝ տարեկան 0.25% դրույքաչափով համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով՝ տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ: Նախատեսված է նաեւ միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի ոչ ուշ, քան Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նշված պայմաններով եւ ժամկետներում սպասարկել եւ մարել վարկը:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ  ֆինանսների նախարար
Տ. Խաչատրյանին

ՀՀ արդարադատության նախարար
Կ. Անդրեասյանին

Ի կատարումն ՀՀ վարչապետի 25.03.2022թ.
թիվ 02/06.5/9282-2022 հանձնարարականի
 

Հարգելի՛ պարոնայք

Հայտնում ենք, որ 2022 թվականի մարտի 15-ին եւ մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝ Գ. Սանոսյան

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն