Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-346-22.07.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 42-րդ կետով՝ «42. Սերմերի եւ տնկանյութի հավաստագրի տրամադրման համար բազային տուրքի 5-ապատիկի չափով»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 16-րդ հոդվածի վերջին պարբերությունում «35-րդ եւ 36-րդ» բառերը փոխարինել «35-րդ, 36-րդ եւ 42-րդ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:


ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Առկա իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սերմերի հավաստագրումը իրականացվում է 2005 թվականից, սակայն հավաստագրի տրամադրման համար պետական տուրք սահմանված չի եղել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սերմերի եւ տնկանյութի հավաստագրի տրամադրումը բացի դաշտային հետազոտություններից, ենթադրում է փաստաթղթային վերլուծություններ եւ սերմերի ու տնկանյութի լաբորատոր հետազոտություններ, ապա անհրաժեշտություն է առաջացել «Սերմերի եւ տնկանյութի մասին» ՀՀ օրենքի եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի հետ միաժամանակ, փոփոխություն եւ լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ սերմերի եւ տնկանյութի հավաստագրի տրամադրման համար սահմանելով պետական տուրք, որի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:

2022 թվականի մարտի 3-ի Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստին «Սերմերի եւ տնկանյութի մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին ՀՀ կառավարության կողմից տրվել է հավանություն՝ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ներկայացնելու պայմանով:

2. Կարգավորումների ենթակա ոլորտը

Սույն օրենքով կսահմանվի Հայաստանի Հանրապետությունում սերմերի եւ տնկանյութի հավաստագրման պետական տուրքը եւ դրույքաչափը:

3. Խնդրի սահմանումը

Հայաստանի Հանրապետությունում սերմնաբուծությամբ եւ տնկարանային արտադրության զարգացման անհրաժեշտությամբ եւ պահանջով, ինչպես նաեւ սերմերի եւ տնկանյութի հավաստագրման նկատմամբ վերահսկողության ուժեղացմամբ պայմանավորված շարունակաբար մեծանալու է հավաստագրվող սերմերի ու տնկանյութի քանակը եւ ավելանալու է ֆինանսական միջոցների ներգրավման պահանջը:

4. Կարգավորումների նպատակը

Սերմերի եւ տնկանյութի հավաստագրման համար սահմանվող պետական տուրքը կնպաստի որոշ գործողությունների իրականացման, ինչպես նաեւ տնկանյութի կարգով պայմանավորված՝ սահմանված հիվանդությունների բացահայտման նպատակով իրականացվող լաբորատոր փորձաքննությունների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ապահովմանը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

6. Ակնկալվող արդյունքը

Սույն օրենքով կկանոնակարգվի սերմերի եւ տնկանյութի հավաստագրի տրամադրման համար պետական տուրքի վճարումը եւ կավելանան ՀՀ պետական բյուջեի մուտքերը:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ նախատեսված է գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բարելավել սերմերի եւ տնակնյութի հավաստագրման համակարգը:

Տնկանյութի հավաստագրման գործընթացի իրականացումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից՝ յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիներն ավելացնել 1000 հեկտարով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերում փոփոխություններ չեն սպասվում, իսկ եկամուտներում նախատեսվում է ավելացում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն