Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 42-րդ կետով՝ «42. Սերմերի եւ տնկանյութի հավաստագրի տրամադրման համար բազային տուրքի 5-ապատիկի չափով»:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի վերջին պարբերությունում «35-րդ եւ 36-րդ» բառերը փոխարինել «35-րդ, 36-րդ եւ 42-րդ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո: