Հոդված 1. «Գանձապետական համակարգի մասին» 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-211 օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասի «գ» կետը «(այդ թվում` ավանդային)» բառերից հետո լրացնել «եւ կայունացման միջոցների ենթահաշիվները (այսուհետ՝ կայունացման հաշիվ)» բառերով.
2) 5.1-ին մասի «գ» կետը «ենթահաշիվները» բառից հետո լրացնել «, կայունացման հաշիվը» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: